Հոկտեմբեր 2022

 Հոկտեմբեր

  1. Միջոցառում՝ նվիրված ՈՒսուցչի օրվան:

  2. ՆԴՎ։ Տարրական դպրոցի 2-4-րդ դասարանների սովորողների գիտելիքների և հմտությունների գրավոր ստուգում:

  3. ՆԴՎ։ Միջին դպրոց։ Նախնական (մնացորդային) գիտելիքների ստուգում հայոց լեզվից  և  գրականությունից 9-րդ դասարաններում https://docs.google.com/presentation/d/13H-i3VzN-VSdj_VqGIwrbpULZLGjK9du/edit#slide=id.p1

  4. ՆԴՎ։ Ավագ դպրոց։ Նախնական (մնացորդային) գիտելիքների ստուգում բնագիտական առարկաներից 10-րդ դասարաններում։

  5. ՆԴՎ։ Դասամատյանների ստուգում։ 

  6. Ծնողական խորհրդի նիստ՝ նվիրված արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներին:

  7. Աշակերտական խորհրդի նիստ՝ նվիրված սովորողների ստեղծագործական  աշխատանքների խթանմանը:

  8. Հոկտեմբերի 26-28-ը հրավիրել ուսումնական հաստատության մեթոդմիավորումների  նիստեր հետևյալ օրակարգով․

  1. Նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների կատարման մասին  մեթոդմիավորման նախագահի զեկուցում

  2. Մեթոդմիավորման  նիստի օրակարգի հաստատում

  3. Սկսնակ ուսուցիչներին (դասվարներին) ատեստավորման նախապատրաստելու հարցը

  4. Ուսումնական նախագծերի պլանների երաշխավորում

  5. Առարկայական խմբակների պլանների երաշխավորում

  6. Երկարօրյա ուսուցման ծրագրերի երաշխավորում 

  7. Դասավանդման նոր մեթոդների, հնարների կիրառման հարցը

  8. 2-3-րդ, 5-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում նոր  չափորոշիչների, ծրագրերի կատարման ՆԴՎ կազմակերպման հարցը (կիրառվում է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում)

  9. Գործնական աշխատանքների, բաց դասերի, ըստ առարկաների արտադասարանական միջոցառումների, առարկայական շաբաթների, գիտագործնական համաժողովների, մեթոդական փառատոների և այլ մեթոդական միջոցառումների հարցի քննարկում

  10.  Սովորղներին հանձնարարվող  տնային  աշխատանքի տեսակների հարցը

  11.  Առարկայական  օլիմպիադաների դպրոցական փուլի կազմակերպման, օլիմպադաներում սովորողների մասնակցության հարցի քննարկում:



9. Հոկտեմբերի 26-28-ը հրավիրել մանկավարժական խորհրդի նիստ հետևյալ օրակարգով․

  1. Մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում

  2. Նախորդ նիստի որոշումների կատարման ներկայացում (զեկուցող՝ տնօրեն)

  3. «ՀՀ N …. հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի 2023 թ. բյուջեի նախագծի մասին զեկույց (զեկուցող՝ տնօրեն)

  4. Առանց ներդրման պետության կողմից տրամադրվող դասագրքերի վարձավճարների հատկացման և դպրոցի սոցիալապես անապահով սովորողների ցուցակի հաստատում (զեկուցող՝ տնօրենի ՄԿԱ աշխատանքի գծով տեղակալ, գրադարանավար)

  5. ԲՏՃՄ բնագավառի առարկաների դասավանդման որակի բարձրացման խնդիրների քննարկում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

  6. Առարկայական օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների պլանի հաստատում (զեկուցող՝ տնօրեն)

  7. էլեկտրոնային դասամատյանների լրացման ստուգումների արդյունքների քննարկում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, ուսուցիչներ):

Comments