Հունվար 2023

 Ներդպրոցական վերահսկողություն

1-4 դասարաններ

  • Թեմատիկ պլանների կատարողականի ստուգում
  • Սովորողների ոչ միավորային գնահատման բնութագրերի կազմում (Տավուշի մարզի դպրոցներում)
  • Դասալսումներ «Դասի վերջնարդյունքների ապահովում» թեմայով
5-9 դասարաններ

  • Թեմատիկ պլանների կատարողականի ստուգում
  • Դասալսումներ «Դասի վերջնարդյունքների ապահովում» թեմայով

  • 10-12 դասարաններ
    • Թեմատիկ պլանների կատարողականի ստուգում
    • Դասալսումներ «Դասի վերջնարդյունքների ապահովում» թեմայով
    Փաստաթղթերի ուսումնասիրություն
    • Դասամատյանների ստուգում։ Արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստում։
    • Պլանավորված և իրականացված աշխատանքներին մեթոդմիավորումների արձանագրությունների 
      համապատասխանության ստուգում։
    • Խմբակների, ուսումնական նախագծերի և երկարօրյա դասերի ծրագրերի կատարողականի ստուգում և արդյունքների գնահատում։ Արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստում։
    Մանկավարժական խորհրդի նիստ
    Կազակերպվում է հունվարի սկզբում


    Օրակարգ 

    1. Օրակարգի հաստատում, մանկավարժական խորհրդի 2022թ. դեկտեմբերին կայացած նիստի որոշումների կատարողականի հաստատում  (զեկուցող՝տնօրեն,փոխտնօրեն)
    2. 2-րդ կիսամյակի ուսումնական պլանի քննարկում և հաստատում (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)
    3. 1-ին կիսամյակի ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունքների ամփոփում (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)
    4. 12-րդ դասարանի առաջին կիսամյակում էլեկտրոնային ենթահամակարգում բացված հայտերի արդյունքում սովորողի բաց թողած դասերի ժամաքանակը 120-200 ժամ լինելու դեպքում սովորողի մինչև հունվար ամսին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցը (ըստ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եվ գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի Ն 388-ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին,66 կետ )(զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)
    5. Պետական ավարտական քննությունների հանձնաժողովների ձևավորումը (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)
    6. 12-րդ դասարանում, ըստ  օրինակելի ուսումնական պլանի,  առարկայական խմբերի ձևավորում (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)
    7. Անհրաժեշտության դեպքում տնային ուսուցման կազմակերպում     (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ,մ/մ)

    Ուսումնական հաստատության մեթոդմիավորումների  նիստ Կազակերպվում է հունվարի վերջում

    Օրակարգ

    1. Հաղորդում նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման ընթացքի մասին (մեթոդմիավորման նախագահի զեկուցում)
    2. Մեթոդմիավորման նիստի օրակարգի հաստատում
    3. Թեմատիկ պլաններում փոփոխությունների քննարկում
    4. Հունվար ամսվա աշխատանքների արդյունքների քննարկում
    5. Փորձարկող դասարաններում առարկաների ծրագրերի հունվար ամսվա կատարողականի քննարկում։ (Տավուշի մարզի դպրոցների համար)
    6. Էլեկտրոնային մատյանը վարելու, թերություններ քննարկում
    7. Սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքների քննարկում
    8. Գնահատման նոր կարգի համաձայն միավորային ընթացիկ և ամփոփիչ գնահատման գործընթացի քննարկում(Տավուշի մարզի դպրոցների համար)
    9. Ձավորող գնահատման ընթացիկ (ձևավորող) և ամփոփիչ (բնութարող) քննարկում։ (Տավուշի մարզի դպրոցների համար)
    10. Գնահատման գործող մեթոդաբանության վերաբերյալ սեմինարի կազմակերպման պլանավորում:
    11. Դասերի պլանավորման վերաբերյալ սեմինարի կազմակերպման պլանավորում:


    Comments