Մարտ 2023

Մարտ

Ներդպրոցական վերահսկողություն

1-4-րդ դասարաններ

·    Իրականացնել դասալսումներ «Ձևավորող գնահատում» թեմայով (Տավուշի մարզ)

· Իրականացնել դասալսումներ «Ուսուցիչի կողմից ինքնուրույն աշխատանքի կազմակերպում» թեմայով

5-9-րդ դասարաններ

·        Թեմատիկ պլանների կատարողականի ստուգում

·    Իրականացնել դասալսումներ տարբեր առարկաներից՝ շեշտը դնելով կոնկրետ նպատակի վրա

7-12- րդ դասարաններ

·         Նախագծային աշխատանքների իրականացում

·         Նպատակային էքսկուրսիաների կազմակերպում

·   Գիտելիքների ստուգում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներից 

10-12-րդ դասարաններ

·        Թեմատիկ պլանների կատարողականի ստուգում

· Դասալսումների իրականացում ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել միավորային և ձևավորող գնահատմը։

Փաստաթղթերի ուսումնասիրություն

·         Դասամատյանների ստուգում։ Արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստում։

·         Պլանավորված և իրականացված աշխատանքներին մեթոդմիավորումների                 արձանագրությունների համապատասխանության ստուգում։

·         Խմբակների, ուսումնական նախագծերի և երկարօրյա դասերի ծրագրերի կատարողականի ստուգում և արդյունքների գնահատում։ Արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստում։ 

Մանկավարժական խորհրդի նիստ

Կազմակերպվում է  մարտ ամսվա սկզբում 

1 ՈՒսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում. անդրադարձ նախորդ նիստին (զեկուցող՝ տնօրեն)

2 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների նախապատրաստման հետ կապված հարցերի քննարկում, ինչպես նաև սովորողների կողմից ընտրված ավարտական քննական առարկաների ցանկի իրազեկում (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

 3. Առարկայական օլիմպիադաներում  սովորողների արդյունքների հարցը (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

4.Օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու հարցը (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

5. Քննարկել այն սովորողների հարցը, որոնք 12-րդ դասարանում տարեկան գնահատվել են 9-10 միավոր և  ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ  (զեկուցող՝ տնօրեն)

6. ՈՒսման մեջ սովորողների առաջադիմության արդյունքների ամփոփում (զեկուցող՝  տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

7. էլեկտրոնային մատյաններում գրանցման, սովորողների ուսումնական առաջադիմության գնահատման, բացակայությունների հարցի քննարկում (զեկուցող՝  տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

 

Ուսումնական հաստատության մեթոդմիավորումների  նիստեր

 

Կազմակերպվում են մարտ ամսվա վերջում

    1. Նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման
      նախագահի զեկուցումը: (Կարևոր է ընդգծել մարտ ամսին միջոցառում կազմակերպած
      ուսուցիչների և սեմինարը վարող ուսուցիչների կատարած աշխատանքը։ Այդ
      միջոցառման՝ մարտին կազմակերպելը նախատեսվել էր մ/մ փետրվար ամսվա նիստում)
    2. Հաստատել մեթոդմիավորման նիստի օրակարգը:
    3. Տարրական դասարաններում ընթերցանության գնահատման արդյունքների քննարկում։ (Այս հարցը
      օրինակ է մեթոդմիավորման մեջ ընդգրկված ուսումնական առարկաներից նմանատիպ
      աշխատանք պլանավորելու համար և բխում է փետրվար ամսվա օրակարգից)
    4. ․․․(Նշել դասարանը) դասարանում(ներում) առարկայական չափորոշիչներով սահմանված
      վերջնարդյունքների ապահովման նպատակով սովորողների կարողությունների
      զարգացման գնահատման արդյունքների քննարկում: (Այս հարցը օրինակ է
      մեթոդմիավորման մեջ ընդգրկված ուսումնական առարկաներից նմանատիպ աշխատանք
      պլանավորելու համար և բխում է փետրվար ամսվա օրակարգից)
    5. Դպրոցական օլիմպիադաների, առարկայական մրցույթների և այլ միջոցառումների հարցը։ 
    6. Առարկայի դասավանդման որակի անհատական ներդպրոցական վերահսկողության (ՆԴՎ-ն
      իրականացվում է համաձայն դպրոցի տարեկան աշխատանքային պլանի) 
      շրջանակներում առարկայի դասավանդման՝ ապրիլ ամսին նախատեսվող
      ուսումնասիրության պլանավորման հարցը:
    7. Միջոցառում և սեմինար կազմակերպած ուսուցիչներին խրախուսանքի արժանացնելու հարցը:
    8. Փոխադարձ դասալսումների կազմակերպման հարցը:

     

     

Comments