Փետրվար 2023

 Փետրվար


  1. Միջոցառում՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ:

  2. Միջոցառում՝  Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ (տարրական դասարաններում՝ մուլտֆիլմի դիտում, հիմնական և ավագ դասարաններում ֆիլմի դիտում,  փաստագրական տվյալների ուսումնասիրություն այց տուն-թանգարաններ,գրքույկների կազմում հղում:

  3. Միջոցառում՝ Մայրենի լեզվի օրվան նվիրված:

1-4-րդ դասարաններ


5-9-րդ դասարաններ

  • Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի արդյունքների ամփոփում և սովորողների՝ օլիմպիադաների մարզային փուլին, ինչպես նաև «Մեղու», «Կենգուրու» և այլ մրցույթներին նախապատրաստում : 

  • Իրականացնել  դասալսումներ՝  նպատակ ունենալով   ուսումնասիրել ուսուցչի կողմից սովորողների առաջադիմության գնահատման ձևերի, մեթոդների, եղանակների  կիրառման արդյունավետություն:

  • Գիտելիքների ստուգում 7-րդ  դասարանում անգլերենից:

  • Գիտելիքների ստուգում 8-րդ  դասարանում  ռուսաց լեզվից:


4.Հերթական ատեստավորում անցած  ուսուցիչների դասավանդման արդյունավետության մշտադիտարկման կազմակերպում :

Մանկավարժական խորհրդի նիստ

Կազմակերպվում է  փետրվար ամսվա սկզբում

  1.  ՈՒսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի    հաստատում. անդրադարձ նախորդ նիստին (զեկուցող՝ տնօրեն):

  2.  Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլի արդյունքների ամփոփում և մարզային փուլին նախապատրաստում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ):

  3.  2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական, կենտրոնացված ավարտական, պետական ավարտական քննությունների նախապատրաստում  (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ):

  4.  Մեթոդական միավորման հաշվետվություններ և հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կազմի քննարկում և հաստատում (զեկուցող՝ մ/մ - ների նախագահներ, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ):

  5. Ուսումնական նախագծերի իրականացման ընթացքը 7-9 (10-12) դասարաններում։

  6. Երկարօրյա դասերի արդյունքների քննարկում, նոր երկարօրյա դասերի անհրաժեշտության քննարկում։

Ուսումնական հաստատության մեթոդմիավորումների  նիստեր

Կազակերպվում է փետրվար ամսվա վերջում 

  1. Նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման նախագահի զեկուցումը: 

  2.  Հաստատել մեթոդմիավորման նիստի օրակարգը:

  3. Տարակարգի համար դիմող ուսուցիչների մոտ անհատական վերահսկողության իրականացում (դասալսումներ, դասերի պլանների առկայություն, տեսագրված դասեր, գնահատում և այլն)։

  4. Ուսումնական նախագծերի իրականացման ընթացքը 7-9 (10-12) դասարաններում։

  5. Երկարօրյա դասերի արդյունքների քննարկում, նոր երկարօրյա դասերի անհրաժեշտության քննարկում։

  6. Տարրական դասարաններում ընթերցանության գնահատման կազմակերպման հարցը։ (Այն կարող է  օրինակ լինել մեթոդմիավորման առարկաներից նմանատիպ աշխատանք պլանավորելու համար):

  7. (Նշել դասարանը) դասարանում(ներում) վերջնարդյունքների ապահովման նպատակով սովորողների կարողությունների զարգացման գնահատում կազմակերպելու հարցը:

  8.  Մարտ ամսին առարկայից դասարանական միջոցառման կազմակերպման հարցը:

  9.  Մարտ ամսին ուսուցիչների (այդ թվում սկսնակ) հետ մասնագիտական զարգացման սեմինար իրականացնելու հարցը:

Comments