Մայիս
Ներդպրոցական
վերահսկողություն
1-4-րդ
դասարաններ
1․Դասղեկական ժամերի դիտարկում 2-4-րդ դասարաններում՝ նպատակ ունենալով այդ ժամերի՝ դասղեկի աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքներին համապատասխանության ստուգումը:
2․Դասալսումների իրականացում ուսուցիչների մոտ: Ըստ դասալսումների արդյունքում կատարված վերլուծությունների՝ տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատանքի արդյունավետության գնահատում (ՄՄ նախագահ):
5-9-րդ
դասարաններ
1. 5-9-րդ դասարաններում թեմատիկ աշխատանքների ուսումնասիրություն թեմայի յուրացման աստիճանը ստուգելու նպատակով:
2.
Դասղեկական ժամերի դիտարկում 5-9-րդ դասարաններում՝ համեմատելով այդ ժամերի
անցկացումը դասղեկի աշխատանքային պլանով նախատեսված թեմատիկ բովանդակությանն
ու առաջադրված նպատակներին:
3․Դասալսումներ 9-րդ դասարանում դասի թեմայի յուրացման
աստիճանը ստուգելու նպատակով:
10-12-րդ
դասարաններ
1.Դասալսումներ 10-11-րդ դասարաններում դասերի պլանավորման
արդյունավետությունը գնահատելու նպատակով:
2.Մայիսյան
միջոցառումների կազմակերպում, այցելություն 1918 թ. մայիսյան հերոսամարտերի
հուշակոթողներ (հնարավորության դեպքում):
Փաստաթղթերի
ուսումնասիրություն
- Էլեկտրոնային դասամատյանների ստուգում, արդյունքների քննարկում հաստատության մեթոդմիավորումների նիստում։
- Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված և մեթոդմիավորումների կողմից իրականացված աշխատանքների համապատասխանության քննարկում և վերլուծություն մեթոդմիավորումների նիստերին, մ/մ նիստերի արձանագրություններում անդրադարձ քննարկված խնդիրներին։
- Խմբակների, ուսումնական նախագծերի և երկարօրյա ուսուցման ծրագրերի իրականացում և արդյունքների գնահատում, դրանց արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստերում։
- Դասղեկների մատյանների
ուսումնասիրություն և վարման վիճակի վերաբերյալ տնօրենի ՄԿԱ գծով տեղակալի
(բացակայության դեպքում՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալի) կողմից
համապատասխան տեղեկատվության ներկայացում մանկավարժական խորհրդում:
Մանկավարժական
խորհրդի նիստ
Կազմակերպվում
է մայիս ամսվա սկզբում
1․
ՈՒսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում, նախորդ
նիստի որոշումների կատարողականի ներկայացում (զեկուցող՝ տնօրեն)
2.
2022-2023 ուստարվա ընթացքում 2-12-րդ դասարանների 120-200 ժամ բացակայություն
ունեցող սովորողների հանձնած քննությունների արդյունքների ամփոփման, և 200 և
ավելի ժամ բացակայություն ունեցող սովորողների՝ նույն դասարանում մնալու հարցը
(զեկուցող՝ տնօրեն)
3.
2022-2023 ուսումնական տարվա 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ և 12-րդ
դասարաններում ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման հարցը
(զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)
4.1.Հիմնական դպրոցում՝ 4-րդ դասարանում գիտելիքների
ստուգման, 9-րդ դասարանում՝ ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգի ներկայացում (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի
ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, դասղեկներ)
4.2.Ավագ
դպրոցում 10-11-րդ դասարանների սովորողների փոխադրական քննություններին
մասնակցության հարցը (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով
տեղակալ, դասղեկներ)
5.Քննությունների
կազմակերպման կարգի և աշխատակարգի ներկայացման, ինչպես նաև քննական
հանձնաժողովների կազմի հաստատման հարցը (զեկուցող՝ տնօրենի ուսումնական
աշխատանքի գծով տեղակալ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ)
Ուսումնական հաստատության մեթոդմիավորումների նիստեր
Կազմակերպվում են մայիս ամսվա վերջում
1.Նախորդ
մեթոդմիավորման նիստի որոշումների կատարման մասին մեթոդմիավորման նախագահի
զեկուցում:
2. Մեթոդմիավորման
նիստի օրակարգի հաստատում:
3.Թեմատիկ
գրավոր աշխատանքների անցկացում, քննարկում և արդյունքների վերլուծություն:
Comments
Post a Comment