ՓԵՏՐՎԱՐ 2024

Փետրվար

ՆԴՎ

1.      Միջոցառումներ՝

·         Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

·         Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ

·         Մայրենի լեզվի օրվան նվիրված:

2. Ընթերցանության գնահատում 2-4-րդ դասարաններում։

3․Իրականացնել  դասալսումներ՝  նպատակ ունենալով   ուսումնասիրել ուսուցչի կողմից սովորողների առաջադիմության գնահատման ձևերի, մեթոդների, եղանակների կիրառման արդյունավետությունը:

3.1․ Իրականացնել  դասալսումներ՝ նպատակ ունենալով ուսուցչի կողմից սովորողների առաջադիմության ձևավորող գնահատման ուսումնասիրությունը:

3․2․Իրականացնել  դասալսումներ՝ նպատակ ունենալով ուսուցչի կողմից սովորողների առաջադիմության միավորային գնահատման ուսումնասիրությունը և այլն։

4. Սովորողների առաջադիմության ուսումնասիրում` 7-րդ և 8-րդ  դասարաններում ՝ ռուսերեն և անգլերեն առարկաներից։

4․1․Ռուսերենից և անգլերենից սովորողների առաջադիմության ուսումնասիրության արդյունքում առկա թերությունների և խնդիրների բացահայտում  և համապատասխան գործողության արդյունքում  թերությունների շտկում։

5Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի արդյունքների ամփոփում և սովորողների՝ օլիմպիադաների մարզային փուլին, ինչպես նաև «Մեղու», «Կենգուրու» և այլ մրցույթներին նախապատրաստում:

6Հերթական ատեստավորում անցած  ուսուցիչների դասավանդման արդյունավետության մշտադիտարկման կազմակերպում:

5Ծնողական խորհրդի գործունեության վերահսկողություն:

 

6․Մանկավարժական խորհրդի նիստ

Օրակարգում՝

  1. ՈՒսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի    հաստատում. անդրադարձ նախորդ նիստին (զեկուցող՝ տնօրեն):
  2. Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլին սովորողների մասնակցության արդյունքների ամփոփում և մարզային փուլին նախապատրաստում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ):
  3. 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական,  պետական ավարտական քննությունների նախապատրաստում  (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ):
  4. Մեթոդական միավորման հաշվետվություններ և հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կազմի քննարկում և հաստատում (զեկուցող՝ մ/մ - ների նախագահներ, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ): 

7Ուսումնական հաստատության մեթոդմիավորումների  նիստեր

Օրակարգում՝

  1. Նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման նախագահի զեկուցումը: 
  2.  Հաստատել մեթոդմիավորման նիստի օրակարգը:
  3. Տարրական դասարաններում ընթերցանության գնահատման կազմակերպման հարցը (Այն կարող է  օրինակ լինել մեթոդմիավորման առարկաներից նմանատիպ աշխատանք պլանավորելու համար):
  4. (Նշել դասարանը) դասարանում(ներում) վերջնարդյունքների ապահովման նպատակով սովորողների կարողությունների զարգացման գնահատում կազմակերպելու հարցը:
  5.  Մարտ ամսին _________________ առարկայից դասարանական միջոցառման կազմակերպման հարցը:
  6.  Մարտ ամսին ուսուցիչների (այդ թվում սկսնակ) հետ մասնագիտական զարգացման սեմինար իրականացնելու հարցը:

7.    2-րդ, 5-րդ, 7-րդ (Տավուշի մարզում 1-12-րդ) դասարաններում նոր չափորոշիչների կիրարկման որակի գնահատում։ 

Comments