Հունիս 2023

 

Հունիս

Ներդպրոցական վերահսկողություն

1-4-րդ դասարաններ

  •        4-րդ դասարանում անցկացվող՝ «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուսաց լեզու» (բանավոր),ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր) գիտելիքների ստուգումներ

5-9-րդ դասարաններ

10-12-րդ դասարաններ

  • 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների կազմակերպում
  • 10-11-րդ դասարանների փոխադրական քննությունների հարցերի կազմում մեթոդմիավորման կողմից և քննությունների անցկացում:

Փաստաթղթերի ուսումնասիրություն և արդյունքների քննարկում

  •         Դասամատյանների ստուգում։ Արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստում։
  •   Պլանավորված և իրականացված աշխատանքներին մեթոդմիավորումների արձանագրությունների համապատասխանության ստուգում։
  •    Խմբակների, ուսումնական նախագծերի և երկարօրյա ուսուցման ծրագրերի կատարողականի ստուգում և արդյունքների գնահատում։ Արդյունքների քննարկում մեթոդմիավորումների նիստում:
  •        Ուսումնական հաստատություն սովորողների ընդունելության կազմակերպում:

Մանկավարժական խորհրդի նիստ

Կազմակերպվում է հունիս ամսվա  վերջում

1․ ՈՒսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում, նաև անդրադարձ նախորդ նիստին (զեկուցող՝ տնօրեն)

2. 2022-2023 ուսումնական տարվա տնօրենի, տնօրենի տեղակալների, մ/մ-ների նախագահների, մանկավարժական այլ աշխատողների (հոգեբան, սոցմանկավարժ, գրադարանավար և այլն), դասղեկների հաշվետվությունների ներկայացման և հաստատման հարցը (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

3. 2022-2023 ուսումնական տարվա 4-րդ դասարանի սովորողներին հավաստագիր, 9-րդ  դասարանի սովորողներին հիմնական կրթության վկայական, 12-րդ դասարանի սովորողներին  պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու, գերազանց սովորողներին գովասանագրով պարգևատրելու հարցը (զեկուցող՝ տնօրեն)

4.Հաստատության 2022-2023 ուսումնական տարվա 2-8-րդ, 9-11-րդ դասարանների սովորողներին հաջորդ դասարան փոխադրվելու, վերաքննություններ ունեցող սովորողներին ամառային առաջադրանքներ տալու հարցը (զեկուցող՝ տնօրեն )

5. Վերաքննությունների  հանձնաժողովների կազմի և ժամանակացույցի հաստատման հարցը (զեկուցող՝ տնօրեն)

6. ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների վերաբերյալ հաշվետվության, դասարանների կոմպլեկտավորման, ԿԱՊԿ ունեցող սովորողների  հարցը (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի, ՄԿԱ  գծով տեղակալներ)

7. 2022-2023 ուսումնական տարվա սովորողների՝ երկրորդ կիսամյակի և տարեկան առաջադիմության արդյունքների ամփոփում, հաստատությունից սովորողի տեղափոխման,  ազատման և հանրակրթության մեջ ընդգրկման (աշակերտական շարժի) հարցի  ներկայացում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

8. 2022-2023 ուսումնական տարվա կատարած դաստիարակչական աշխատանքների հաշվետվություն (զեկուցող՝ տնօրեն, ՄԿԱ  աշխատանքի գծով տեղակալ)

 

Ուսումնական հաստատության մեթոդմիավորումների  նիստեր

      Կազմակերպվում են հունիս ամսվա վերջում

1. ՈՒսումնական տարվա ընթացքում մ/մ-ների նիստերի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման նախագահների զեկուցում:

2.Էլեկտրոնային դասամատյանների ստուգում, արդյունքների քննարկում հաստատության մեթոդմիավորումների նիստում։

3. Հաստատության սովորողների  համար կազմակերպված   ավարտական և  պետական ավարտական քննությունների արդյունքների վերլուծություն և ամփոփում:

4. Փորձարկող՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական առարկաների ծրագրերի տարեկան կատարողականի վերլուծություն և արդյունքների քննարկում։ (Տավուշի մարզի դպրոցների համար):

5. Ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերլուծություն և ամփոփում:





 

 

 

Comments