ՄՄ ՆԻՍՏ։ ՀՈՒՆՎԱՐ

 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 5 

Հունվարի  23-27-ը

Օրակարգում՝

  

  1. Նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման նախագահի զեկուցումը:

  2. Հաստատել մեթոդմիավորման նիստի օրակարգը:

  3. Թեմատիկ պլաններում փոփոխությունների քննարկում։

  4. Հունվար ամսվա աշխատանքների արդյունքների քննարկում։

  5. Փորձարկվող դասարաններում առարկաների ծրագրերի հունվար ամսվա կատարողականի քննարկում։ (Տավուշի մարզի դպրոցների համար)

  6. Էլեկտրոնային մատյանը վարելու հարցի քննարկում։

  7. Դասերի ընթացքում միավորային գնահատման վիճակի քննարկում։

  8. Ձևավորող գնահատման վիճակի քննարկում։ (Տավուշի մարզի դպրոցների համար)

  9. Գնահատման վերաբերյալ սեմինարի կազմակերպման պլանավորում:

 

                                                          ՈՐՈՇԵՑԻՆ

 

  1. Ի գիտություն ընդունել նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման նախագահի զեկուցումը:

  2. Հաստատել մեթոդմիավորման նիստի օրակարգը:

  3. Հաստատել թեմատիկ պլաններում առաջարկվող փոփոխությունները։

  4. Ի գիտություն վերցնել հունվար ամսվա աշխատանքների քննարկման արդյունքերը և հանձնարարել ․․․ (այստեղ նշվում է այն աշխատանքները, որ հունվար ամսին չեն ավարտվել և դրանք փետրվարին կատարելու հանձնարարությունը, ինչպես նաև ԿԶՆԱԿ-ից մեթոդական պարզաբանումներ պահանջող հարցերը)։

  5. Ի գիտություն վերցնել փորձարկվող դասարաններում առարկաների ծրագրերի հունվար ամսվա կատարողականի քննարկման արդյունքերը և հանձնարարել ․․․ (այստեղ նշվում է այն աշխատանքները, որ հունվար ամսին չեն ավարտվել և դրանք փետրվարին կատարելու հանձնարարությունը, ինչպես նաև ԿԶՆԱԿ-ից մեթոդական պարզաբանումներ պահանջող հարցերը)։ (Տավուշի մարզի դպրոցների համար)

  6. Հանձնարարել Էլեկտրոնային մատյանը վարել պատասխանատու և պատշաճ ձևով․ 

ա․ թեմաները գրանցել ըստ թեմատիկ պլանի, 

բ․ տնային աշխատանքները գրանցել բոլոր դասերի համար, 

գ․ գնահատականները նշանակել ժամանակին, 

դ․ թեմատիկ աշխատանքերի գնահատականները անցկացնել երեք օրվա ընթացքում։

  1. Ի գիտություն վերցնել դասերի ընթացքում միավորային գնահատման վիճակի քննարկման արդյունքերը և հանձնարարել ․․․ (այստեղ նշվում է այն հանձնարարությունը, որ պետք է կատարեն ուսուցիչները գնահատման խնդիրները վերացնելու համար, ինչպես նաև ԿԶՆԱԿ-ից մեթոդական պարզաբանումներ պահանջող հարցերը)։ (Տավուշի մարզի դպրոցների համար)։

  2. Ի գիտություն վերցնել ձևավորող գնահատման վիճակի քննարկման արդյունքերը և հանձնարարել ․․․ (այստեղ նշվում է այն հանձնարարությունը, որ պետք է կատարեն ուսուցիչները գնահատման խնդիրները վերացնելու համար, ինչպես նաև ԿԶՆԱԿ-ից մեթոդական պարզաբանումներ պահանջող հարցերը)։ (Տավուշի մարզի դպրոցների համար)։ 

  3. Գնահատման վերաբերյալ սեմինար կազմակերպել փետրվար ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում:
    Կամ՝
    Դիմել ԿԶՆԱԿ՝  Գնահատման վերաբերյալ  փետրվար ամսվա ընթացքում սեմինար  կազմակերպելու խնդրանքով:

  4.  Մեթոդմիավորման  հաջորդ նիստը հրավիրել  փետրվարի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում:

Comments

  1. Բարև Ձեզ, ըստ առարկաների օրացույց կա°, ՄՄ նիստի համար

    ReplyDelete

Post a Comment