ՄՄ ՆԻՍՏ։ ՓԵՏՐՎԱՐ

                                                         

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ --

Փետրվարի  24-28-ը

Օրակարգում՝

  

  1. Նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման նախագահի զեկուցումը: 

  2. Հաստատել մեթոդմիավորման նիստի օրակարգը:

  3. Տարրական դասարաններում ընթերցանության գնահատման կազմակերպման հարցը։ (Այս հարցը օրինակ է մեթոդմիավորման առարկաներից նմանատիպ աշխատանք պլանավորելու համար)

  4. (Նշել դասարանը) դասարանում(ներում) վերջնարդյունքների ապահովման նպատակով սովորողների կարողությունների զարգացման գնահատում կազմակերպելու հարցը:

  5. Մարտ ամսին առարկայից դասարանական միջոցառման կազմակերպման հարցը:

  6. Մարտ ամսին ուսուցիչների (այդ թվում սկսնակ) հետ մասնագիտական զարգացման սեմինար իրականացնելու հարցը:

 

ՈՐՈՇԵՑԻՆ

  1. Ի գիտություն ընդունել նախորդ մեթոդմիավորման նիստի որոշումների  կատարման մասին մեթոդմիավորման նախագահի զեկուցումը:

  2. Սահմանված կարգին համապատասխան՝ իրականացնել  փորձարկվող դասագրքերի փորձաքննության գործընթացը:

  3. Ի գիտություն վերցնել փետրվար ամսվա աշխատանքների քննարկման արդյունքերը և հանձնարարել ․․․ (այստեղ նշվում է այն աշխատանքները, որ հունվար ամսին չեն ավարտվել և դրանք փետրվարին կատարելու հանձնարարությունը, ինչպես նաև ԿԶՆԱԿ-ից մեթոդական պարզաբանումներ պահանջող հարցերը)։

  4. Մարտ ամսվա ընթացքում տարրական դասարաններում կազմակերպել ընթերցանության գնահատում։  (Այս որոշումը օրինակ է մեթոդմիավորման առարկաներից նմանատիպ որոշում ընդունելու համար)։

  5. Մարտ ամսվա ընթացքում կազմակերպել վերջնարդյունքների ապահովման նպատակով սովորողների կարողությունների զարգացման գնահատում (նշել դասարանը) դասարանում(ներում):

  6. Մարտ ամսվա ընթացքում կազմակերպել դասավանդվող առարկայի բովանդակությանը համապատասխանող դասարանական միջոցառում(ներ):

  7. Մարտ ամսվա ընթացքում կազմակերպել ուսուցիչների (այդ թվում սկսնակ) հետ մասնագիտական զարգացման սեմինար:

  8. Մեթոդմիավորման  հաջորդ նիստը հրավիրել  մարտի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։


Comments