ՄԽ ԴԵԿՏԵՄԲԵՐ

 Մանկավարժական խորհրդի նիստ N ․․․

2021 թ.  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  27- 29-ը


ՕՐԱԿԱՐԳՈՒՄ



1 ՈՒսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում.  անդրադարձ նախորդ նիստին (զեկուցող՝ տնօրեն)

2. 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում կատարված ուսումնադաստիարակչական աշխատանքների և սովորողների առաջադիմության արդյունքների ամփոփում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

3 ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների 1-ին կիսամյակի տարեկան պլանի կատարման  մասին (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

4. ՈԻսումնական հաստատության  12-րդ դասարանի սովորողներին պետական ավարտական քննություններին մասնակցությունը թույլ տալու  հարցի քննարկում (զեկուցող՝ տնօրեն)

5. Տնօրենի տեղակալների, մեթոդական միավորումների, դասղեկների, ուսուցչի օգնականների  աշխատանքների քննարկում (զեկուցող՝  տնօրենի ուսումնական աշխատանքի գծով, ՄԿԱ գծով տեղակալ )

6.  2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում դպրոցի ուսումնական պլանի քննարկում  և դասաբաշխման հաստատում (զեկուցող՝ տնօրեն )

7. Ներդպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքների ամփոփում և հաջորդ փուլի նախապատրաստում։ Տարածքային փուլ անցած աշակերտների անվանացանկի հաստատում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

8. 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակին սովորողների առաջադիմության արդյունքների ամփոփում, հաստատությունից սովորողի տեղափոխման  ազատման և ընդգրկման (աշակերտների շարժի) հարցի  ներկայացում (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

9. 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում նույն դասարանից տարբեր առարկայական խմբերի կազմում և հաստատում (զեկուցող՝ տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ)

10. Նոր չափորոշչով և առարկայական ծրագրերով աշխատող 2, 5, 7, 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացի արդյունքների ամփոփում։ (զեկուցող՝ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ։ Միայն Տավուշի մարզում)


                                          

                                                    ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՈՐՈՇԵՑԻՆ

 

  1. 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում կատարված ուսումնադաստիարակչական աշխատանքները և սովորողների առաջադիմության արդյունքները  ընդունել ի գիտություն: 
  2. ՈՒսումնադաստիարակչական աշխատանքների 1-ին կիսամյակի տարեկան պլանի կատարման  մասին հաստատության տնօրենի զեկույցը ընդունել ի գիտություն (զեկույցը կցվում է): 
  3. ՈԻսումնական հաստատության  12-րդ դասարանի պետական ավարտական քննություն հանձնող սովորողներին  թույլատրել մասնակցելու պետական ավարտական քննություններին (քննություն հանձնող սովորողների ցուցակը կցվում է):
  4. Հանձնարարել տնօրենի տեղակալներին՝
    ա․ Ապահովել ամենօրյա հսկողություն և աջակցություն ուսուցիչներին  ուսումնա-դաստիարակչական աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում
    բ․ Խնդրահարույց թեմաների դասավանդման հարցերը  քննարկել  մ/մ նիստերում
    գ․ Ավելացնել փոխադարձ դասալսումների քանակը, կատարել վերլուծություն դ․ Պարբերաբար վերլուծել  թեմատիկ և գործնական  աշխատանքների արդյունքները  ե․ Դասղեկների հետ քննարկել սովորողների վարվելակարգի բարելավման հարցերը:
  5. Մանկավարժների դասաբաշխումը, դասացուցակը, 2-րդ կիսամյակի թեմատիկ պլանները ներմուծել դպրոցների կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (matyan.am)
  6. Հիմք ընդունելով «Հաստատությունում դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին»  ՀՀ կրթության և գիտության նախարարի N 280-Ն 05.04.2011թ. հրամանի պահանջները. ա․ ամփոփել ներդպրոցական առարկայական օլիմպիադայի արդյունքները.  բ․ բարձր միավորներ հավաքած աշակերտների անվանացանկը ներկայացնել օլիմպիադայի  տարածքային փուլին մասնակցելու համար:
  7. Ամփոփել 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի սովորողների առաջադիմության արդյունքները, հաստատությունից սովորողի տեղափոխման  ազատման և ընդգրկման (աշակերտների շարժի) հարցը: 
  8. Հաստատել տնօրենի կողմից ներկայացված 12-րդ դասարանների 2-րդ կիսամյակում սովորողների կողմից ընտրված առարկաների ցանկը և կատարել համապատասխան փոփոխություններ դպրոցի ուսումնական պլանում՝ ամրագրելով յուրաքանչյուր առարկային հատկացված ժամաքանակները մանկավարժների դասաբաշխման մեջ և 2-րդ կիսամյակի դասացուցակում:
  9. Հաջորդ նիստը կազմակերպել հունվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում։


Comments