Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Ուսումնական հաստատության զարգացման կառավարման» բաժինը ուսումնական հաստատության տնօրենների կառավարման կարիքների գնահատման հարցման արդյունքներով կազմակերպել էր առցանց հանդիպում Երևանի հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենների հետ:
Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել և տարածել ուսումնական հաստատության տարեկան աշխատանքի պլանավորման առաջավոր փորձը:
- Հանդիպմանը մասնակից տնօրենները ներկայացրեցին իրենց փորձառությունը, իրենց կողմից կիրառված կառավարման հաջողված մոդելները և գործիքակազմը հետևյալ ուղղություններով.
- Հաստատությունում կիրառված ներդպրոցական վերահսկողության արդյունավետ մոդելներ
- Մանկավարժական աշխատողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ.
- Հաստատությունում կիրառված աշխատանքային կարգապահության ապահովմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ․
- Հաստատության բյուջետային միջոցների պլանավորման և ֆինանսական գործունեության արդյունավետ կառավարման առկա մոդելներ
- Փաստաթղթերի համակարգված վարման աշխատանքներ:
Comments
Post a Comment