Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)

 Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետի հիմնական  գործառույթները՝

Մշակում է՝

1. ուսումնական հաստատության կառավարման գործող մոդելներ, նորարարական մոտեցումներ,

2.ուսումնական հաստատության կառուցվածքի, ընթացիկ աշխատանքների նկարագրությունը, իրականացնում է գործող մոդելների ուսումնասիրություն և նոր մոդելների մշակում,

3. ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման մեթոդներ,

4. ներդպրոցական վերահսկողության ռազմավարություններ և մեթոդներ,

5.ուսումնական հաստատության կանոնադրության փոփոխությունների առաջարկություններ,

6. ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի և կազմման մեթոդներ,

7.ուսումնական հաստատության գործունեության տնտեսական դաշտի լրամշակման առաջարկություններ,

8. ուսումնական հաստատության ծախսերի ֆինանսական պլանավորման, բյուջեի կառավարման մոդելների, ռազմավարությունների առաջարկություններ,

9. ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի և դրա կառավարման մոդելներ, ռազմավարություններ,

10. ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակով,

11. վարել հեռավար դասընթացներ,

12.ուսումնասիրել բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգել և վերլուծել այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն կրթություն:

2.Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա կրթության կառավարման աշխատանքային ստաժ կամ մանկավարժական  աշխատանքի չորս տարվա աշխատանքային ստաժ:

3.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։

4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:

5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:

6. Ուղեցույցներ թղթային և թվային տարբերակով մշակման կարողություն:

7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:

8 Word, excel և powerpoint ծրագրերի իմացություն։

9.Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:

10.Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փասթաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն:

11.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

- Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է անորոշ ժամկետով։

- Դիմումների ընդունման ժամկետն է` 05.05.2021 – 13.05.2021 թթ.:

- Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճեն,

3) ինքնակենսագրություն,

4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

        6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝  զինգրքույկ,

7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.05.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 18-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 1800:

 

 

Comments