Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)
Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի
մասնագետի հիմնական գործառույթները՝
1.Մշակում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի
օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդներ:
2. Գնահատում և լրամշակում է ՀՊՉ և բնագավառի առարկայական չափորոշիչների
վերջնարդյունքներին բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և
վերջնարդյունքների համապատասխանությունը:
3. Գնահատում և լրամշակում է ֆիզիկական կրթության և անվտանգ
կենսագործունեություն բնագավառի առարկայի ծրագրի վերջնարդունքներին առարկայի
բովանդակության համապատասխանությունը:
4. Ուսումնասիրում և գնահատում է ֆիզիկական կրթություն և անվտանգ
կենսագործունեություն բնագավառի պահանջների կատարումն ապահովող դասավանդման
մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
5. Մշակում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի
առարկայական ծրագրով պահանջվող վերջնարդյունքների ապահովմանը ուղղված դասավանդման
մեթոդներ, ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ։
6. Մշակում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասագրքերի,
ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և
մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշներ։
7.Կազմակերպում է ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն
բնագավառի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և
աջակցում է դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին:
8. Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակով:
9. Վարում է հեռավար դասընթացներ։
12. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն
առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների համար
անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1.Բարձրագույն կրթություն:
2. Հանրային
ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ֆիզիկական կրթություն և անվտանգ
կենսագործունեություն բնագավառի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ
ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառի առարկաներից
առնվազն մեկի մանկավարժական աշխատանքի՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։
3. Իր
լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4. Օրենքների
և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
5.
Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
6. Ուղեցույցներ
թղթային և թվային տարբերակով մշակման կարողություն:
7. Հեռավար
դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
8․ Word, excel և powerpoint ծրագրերի իմացություն։
9.Համացանցում
անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
10.Բաժնի
մյուս մասնագետների հետ առցանց փաստթաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց
շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց
քննարկումների մասնակցելու կարողություն:
11.Առնվազն մեկ օտար
լեզվի իմացություն:
- Թափուր պաշտոնը
զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ անորոշ ժամկետով։
- Դիմումների ընդունման ժամկետն է` 05.05.2021 – 13.05.2021 թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝
նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճեն,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական
գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների
բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեններ (դրանց առկայության
դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի
Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6)
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության
դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում
են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. Փոստ՝ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների
ընդունման վերջին ժամկետն է` 13.05.2021 թ.:
Մրցույթն
անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 18-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67
հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 1800:
Comments
Post a Comment