Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի վերապատրաստման արդյունավետության բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Չորս թափուր տեղ)

                                      

Վերապատրաստման արդյունավետության գնահատման բաժնի   մասնագետի  հիմնական գործառույթները՝

1.Ուսումնական հաստատության վարչական աշխատողների վերապատրաստումների ծրագրերի նախագծերի մշակում:

2.Ուսումնական հաստատության կառավարման և ղեկավարման  հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստումների պլանավորում և կազմակերպում:

3.Ուսումնական հաստատության  վարչական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացների պլանավորում և կազմակերպում:

4.Մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, այդ թվում՝ ատեստա-վորման մասնակիցների ամփոփիչ գնահատման հարցաշարերի մշակում:

5.Տնօրենների վերապատրաստումների մասնակիցների ամփոփիչ գնահատման հարցաշարերի մշակում:

6.Վերապատրաստումների արդյունքների գնահատում և վերլուծություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.     Բարձրագույն կրթություն:

2.    Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

3.    Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

4.    Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

5.    Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

6.   Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

·         Դիմումների ընդունման ժամկետն է` 05.05.2021 – 13.05.2021 թթ.:

·         Աշխատավարձի չափը՝  200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.05.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, մայիսի 18-ին` ժամը 1100-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:

 

Comments