Ուսումնական հաստատության դասղեկի գործունեության կարիքների գնահատման վերլուծություն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ, ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ, ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ, ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴԱՍՂԵԿՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

 

Սույն հետազոտության նպատակը ուսումնական հաստատության տնօրենի, նրա տեղակալների, մեթոդմիավորումների, ինչպես նաև դասղեկների աշխատանքների տարբեր ուղղություններում հաջողությունների ու դժվարությունների բացահայտումն է և որոշակի աջակցությունների տրամադրման

ուղեցույցների մշակումը:

 

 

 

ՄԱՍ  I I I

 

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՂԵԿԻ  ԿԱՐԻՔԻ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ



Հանրակրթական ուսումնական հաստատության դասղեկի գործունեության  կարիքի գնահատման ուղեցույց


Կարիքի գնահատմանը մասնակցել են ՀՀ շուրջ 1400 դպրոցների 4115 դասղեկներ:

Կատարենք վերլուծությունը ըստ գրանցված արդյունքների

 

ՆԿԱՐ 1



Դասղեկական աշխատանքի տարեկան պլանավորման դժվարություններ հարցմանը մասնակցած դասղեկները հետևյալ համամասնությամբ  են ներկայացրել  կարիքները

Սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների ու դասղեկների գործունեության կազմակերպում և վերահսկում  186/2067[1]

 Դասղեկի և սովորողի ընտանիքի սերտ կապի ու համագործակցության ապահովում  258/2243

 Ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների  համակարգում  226/2217

     Մշակութային և այլ միջոցառումների կազմակերպում  239/1980

     Համայնքի հետ համագործակցության իրականացում   193/1802

Նկար 1-ում նշված կարիքների գնահատումից ակնհայտ է դառնում, որ դասղեկների  ավելի քան 90%-ը տրված ուղղություններով շոշափելի աջակցության կարիքներ չունեն: Սակայն, նույն ուղղություններով դժվարությունների բացահայտմանն ուղղված կարիքների գնահատումները հիմնականում ցույց են տալիս հակառակը:

 

ՆԿԱՐ 2


 Դասղեկները սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների ու դասղեկների գործունեության կազմակերպման և վերահսկման գործընթացում  ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ

     Մեթոդական գրականության   2771/1348

     Վերահսկողության օրինակելի պլանի   1868/2251

     Հաջողված փորձին ծանոթանալու  2562/1557

     Մենթորի աջակցության  1249/2870

  Հարցմանը մասնակցած դասղեկների 67%-ը  կարիք ունի  սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների ու դասղեկների գործունեության կազմակերպման և վերահսկման ուղղությամբ մեթոդական գրականության: Հայերենով համապատասխան մեթոդական գրականության պաշարները հարուստ չեն, այդուհանդերձ  առաջարկվում են նշված գործընթացներն իրականացնելուն ուղղված  մեթոդական գրականության հետևյալ նմուշները:

1. Դաստրարակչական աշխատանքը դպրոցում (մասնագիտական կողմնորոշման խնդիրներ)

2. Արտադասարանական միջոցառումների դերը աշակերտների ինքնադրսեվորման գործում

3.        Դասղեկի գործառույթներն ու աշխատանքի տեսակները

Հարցմանը մասնակցած դասղեկների  շուրջ 45%-ը  կարիք ունի վերահսկողության օրինակելի պլանի, իսկ 30%-ը՝ մենթորի աջակցության: Հարցվածների համեմատաբար ավելի մեծ քանակություն՝ շուրջ 62%-ը,  հաջողված փորձին ծանոթանալու կարիք ունի: Հաջողված փորձին ծանոթանալու համար նպատակահարմար են դասղեկների խմբային կամ անհատական փոխայցելությունները, ինչպես նաև առցանց սեմինար-քննարկումները:

  Վերահսկողության օրինակելի պլանը կնպաստի դասղեկի կողմից ուսումնադաստիարակչական գործընթացի  պլանավորմանն  ու արդյունավետ  իրականացմանը:

 

ՆԿԱՐ 3


Դասղեկները հաստատության և սովորողի ընտանիքի հետ  սերտ կապի ու համագործակցության ապահովման գործընթացում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ

     Մեթոդական գրականության   1994/2126

     Հաջողված փորձին ծանոթանալու  2152/1968

     Մենթորի աջակցության  1024/3096

     Առցանց դասընթացների  1098/3022

     Առկա վերապատրաստումների 1617/2503

Հարցմանը մասնակցած դասղեկների 29%-ը  կարիք ունի հաստատության և սովորողի ընտանիքի հետ սերտ կապի ու համագործակցության  ապահովման  գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ  մեթոդական գրականության, 25%-ը՝ մենթորի աջակցության, 27%-ը՝ առցանց դասընթացների: Դասղեկների  համեմատաբար ավելի մեծ քանակություն՝ շուրջ 52%-ը,  կարիք ունի հաջողված փորձին ծանոթանալու:

Հաստատության և սովորողի ընտանիքի հետ  սերտ կապի ու համագործակցության ապահովման գործընթացում կարևոր դեր ունի սոցիալական մանկավարժը և այդ առումով  ուսումնական հաստատությունում  սոցիալական մանկավարժի ծառայություններին ծանոթ լինելը կամ  մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի  համապատասխան աշխատողի հետ համագործակցությունը  կարող է նպաստավոր լինել դպրոց-ընտանիք արդյունավետ կապի հաստատման ու ամրապնդման գործում:

 

Նկար 4

Դասղեկները ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների համագործակցության գործընթացի կազմակերպման աշխատանքներում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:

     Կարգապահությանը վերաբերող  ցուցումներ   1162/2958

     Հաջողված փորձին ծանոթանալու  2148/1972

     Մենթորի աջակցության  956/3164

     Առցանց դասընթացների  1009/3111

     Առկա վերապատրաստումների 1451/2669

Ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների համագործակցության գործընթացի կազմակերպման աշխատանքներում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ  հարցմանը մասնակցած  դասղեկների 31%-ը  կարիք ունի  կարգապահությանը վերաբերող ցուցումների, 38%-ը՝ առկա վերապատրաստումների,   25%-ը՝ մենթորի աջակցության, 27%-ը՝ առցանց դասընթացների: Ուշագրավ է, որ վերջին երկու դեպքում (մենթորի աջակցություն, առցանց դասընթացներ) կարիքի գնահատման  ցուցանիշը համապատասխանում է   հաստատության և սովորողի ընտանիքի հետ սերտ կապի ու համագործակցության  ապահովման  գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ իրականացված հարցման տվյալներին:

    Կարգապահությանը վերաբերող ցուցումների հետ կապված կարևոր է ծնողական խորհրդի և աշակերտական խորհրդի   լիազորությունների   իրազեկվածությունն ու դրանց պահանջների կատարումը:

    Դասղեկների ավելի քան 57%-ը ունի հաջողված փորձին ծանոթանալու կարիք:

    Այդ  առումով  արդյունավետ կարող են լինել  առցանց և այլ ձևաչափով  հանդիպումները և ֆոկուս-քննարկումները:

Թեմային առնչվող իրավական փաստաթղթեր

  1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությն» պետական.  ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրություն (կետ 97-106, 107-108)
  1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական  ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրություն

 

Նկար 5


Դասղեկները մշակութային և այլ միջոցառումների կազմակերպման գործընթացում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:

     Մեթոդական գրականության   2363/1759

     Հաջողված փորձին ծանոթանալու  2198/1924

     Մենթորի աջակցության  1002/3120

     Առցանց դասընթացների  935/3187

     Առկա վերապատրաստումների 1259/2864

Մշակութային և այլ միջոցառումների կազմակերպման գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ հարցմանը մասնակցած դասղեկների 57%-ը  կարիք ունի  մեթոդական գրականության, 53%-ը՝  հաջողված փորձին ծանոթանալու, 24%-ը՝ մենթորի աջակցության, 23 %-ը՝ առցանց դասընթացների և 30 %-ը՝ առկա վերապատրաստումների:

 Ակնհայտ է, որ դասղեկների մեծ մասը մեթոդական գրականության և հաջողված փորձին ցանոթանալու կարիք ունի:

Մշակութային և այլ միջոցառումների կազմակերպման գործընթացում  օգտակար է այլ ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպված մշակութային միջոցառումների, նախագծերի հետ ծանոթացումը:

Նկար 6


Դասղեկները համայնքի հետ համագործակցության գործընթացում դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:

     Մեթոդական գրականության   1332/2791

     Հաջողված փորձին ծանոթանալու  1862/2261

     Մենթորի աջակցության  916/3207

     Առցանց դասընթացների  749/3374

     Առկա վերապատրաստումների 1019/3104

    Համայնքի հետ համագործակցության գործընթացում դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ հարցմանը մասնակցած դասղեկների 32%-ը  կարիք ունի  մեթոդական գրականության, 45%-ը՝  հաջողված փորձին ծանոթանալու, 22%-ը՝ մենթորի աջակցության, 18%-ը՝ առցանց դասընթացների և 25%-ը առկա վերապատրաստումների:

    Համայնքի հետ համագործակցության գործընթացում առավել կարևոր է բնապահպանական և համայնքի կարիքների համար կարևոր այլ ուղղություններով՝ այդ  թվում  միջազգային կազմակերպությունների  աջակցությամբ  իրականացված  ծրագրերի ուսումնասիրումը և դրանց  հաջողված փորձի կիրառումը:

    Հարցմանը մասնակցած դասղեկներին հետաքրքրում են հետևյալ հարցերի պատասխանները.

1.    Ինչպե”ս բարձրացնել դասղեկի աշխատանքի արդյունավետությունը

Առաջարկություններ

1.    Վերացնել դասղեկական վճարների 0,5 կամ 0,25 վճարումները, կարելի է ստանալ լիարժեք 1 դասարանի դասղեկության գումար

 

 

«Կրթության զարգացման և նորարարությունների

ազգային կենտրոն» հիմնադրամի

Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժին՝

Ա. Հովսեփյան

Ա. Գյուլբուդաղյան

Ա. Մարտիրոսյան

Ս. Նասիբյան

[1] կարիք կա / կարիք չկա

Comments