Ուսումնական հաստատության մեթոդմիավորման գործունեության գնահատման վերլուծություն

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ, ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ, ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ, ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴԱՍՂԵԿՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ 



Սույն հետազոտության նպատակը ուսումնական հաստատության տնօրենի, նրա տեղակալների, մեթոդմիավորումների, ինչպես նաև դասղեկների աշխատանքների տարբեր ուղղություններում հաջողությունների ու դժվարությունների բացահայտումն է և որոշակի աջակցությունների տրամադրման 

ուղեցույցների մշակումը:




ՄԱՍ  I I



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ







 



Ուսումնական հաստատության Մ/Մ  նախագահի գործունեության  

կարիքի գնահատման ուղեցույց


Կարիքի գնահատմանը մասնակցել են ՀՀ շուրջ 1400 դպրոցներից 1285 Մ/Մ նախագահներ:

Կատարենք վերլուծությունը ըստ գրանցված արդյունքների.


ՆԿԱՐ 1

Դպրոցի տարեկան ուսումնադաստիարակչական աշխատանքի պլանավորման դժվարություններ հարցմանը մասնակցած Մ/Մ  նախագահները հետևյալ համամասնությամբ  են ներկայացրել կարիքները (նկար 1)


  • Ներդպրոցական վերահսկողություն  49/698

  • Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացում  51/477

  • Ուսումնական գործընթացի կազմակերպում  71/711

  • Մանկավարժական խորհրդի, մեթոդական միավորումների, մանկավարժահոգեբանական աջակցության խմբի աշխատանքների կազմակերպում և (կամ) վերահսկում  60/621


Նկար 1-ում նշված կարիքների գնահատումից ակնհայտ է դառնում, որ Մ/Մ  նախագահների ավելի քան 90%-ը տրված ուղղություններով շոշափելի աջակցության կարիքներ չունեն: Սակայն, նույն ուղղություններով դժվարությունների բացահայտմանն ուղղված կարիքների գնահատումները հիմնականում ցույց են տալիս հակառակը: Օբյեկտիվ է մեթոդմիավորման անդամների կողմից ներդպրոցական վերահսկողության իրականում կարիք ունենալու հանգամանքը, քանի որ խորհրդակցական այս մարմնի գործառութային դաշտը ուղղակի պայմանավորված է ներդպրոցական վերահսկողության արդյունքում ձեռք բերված տարբեր տվյալների, արձանագրումների և վերլուծականների հետ:

Մինչդեռ Մ/Մ ղեկավարները նշում են, որ ներդպրոցական վերահսկողություն  իրականացնելու համար կարիք ունեն (նկար 2)


  • Մեթոդական գրականության   936/350

  • Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան օրինակելի պլանի   663/623

  • Հաջողված փորձին ծանոթանալու  876/410

  • Մենթորի աջակցության  425/861

  • Փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, վարում    468/818


Ներդպրոցական վերահսկողության գործընթացը պատշաճ կազմակերպելու համար մեթոդական գրականության կարիքի նշումը (շուրջ 73%) ցույց է տալիս  այս ուղղությամբ մեթոդմիավորումների տրամադրության տակ համապատասխան նյութերի խիստ սակավությունը, ինչպես նաև մասնագիտական գրականության միջոցով սեփական գործունեությունը կատարելագործելու հնարավորության սահմանափակությունը:

Ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան օրինակելի պլանի՝ հարցվածների շուրջ 50%-ի կողմից նշված կարիքը պայմանավորված է տարիներ շարունակ ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման որոշակի ձևականացված մոտեցումներով, ինչը հիմնականում այս աշխատանքները վեր է ածել ոչ թե պլանավորված գործունեության, այլ՝ «ավանդական» միջոցառումների համակարգի:

Վերոնշյալի վկայությունն է նաև հարցվածների ավելի քան 68%-ի կողմից «Հաջողված փորձին ծանոթանալու» կարիքի նշումը:

Հարցվածների 33%-ի կողմից նշված մենթորի աջակցության կարիքի ցուցանիշի համեմատաբար ցածր լինելը ֆոկուս-խմբային քննարկման արդյունքում պարզվել է, որ ավելի շատ պայմանավորված է մենթորի գործառույթների վերաբերյալ մակերեսային պատկերացումներով: 


ՆԿԱՐ 2


Վերոնշյալ կարիքներից բացի աշխատանքներում Մ/Մ  նախագահները նշել են հետևյալը.


  • Համագործակցային աշխատանքի, թիմային աշխատանքի կարողությունների զարգացում 


Սակայն Նկար 3-ից ակնհայտ նկատելի է որ դպրոցի Մ/Մ  նախագահները մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման գործում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ.

ՆԿԱՐ 3


  • Մեթոդական գրականության   969/318

  • Հաջողված փորձին ծանոթանալու  870/417

  • Մենթորի աջակցության  429/858

  • Առցանց դասընթացների  527/760

  • Առկա վերապատրաստումների 778/509

Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման գործում ունեցած դժվարությունները հաղթարելու նպատակով հարցմանը Մ/Մ  նախագահների աշխատանքի արդյունավետությունը տատանվում է 30-50%:Այս ուղղությամբ աշխատանքներն ավելի նպատակային և շոշափելի դարձնելու նպատակով հարցմանը մասնակիցների 75%-ը մեթոդական գրականության  կարիք ունի, 68%-ը հաջողված փորձին ծանոթանալու և շուրջ 60%-ը առկա վերապատրաստումների: Միևնույն ժամանակ կարիքի գնահատմանը մասնակից  Մ/Մ  նախագահների կարծիքով՝ նրանց 33%-ը կցանկանա ստանալ մենթորի աջակցություն և 41%-ը՝ մասնակցել առցանց վերապատրաստումների:

Մեթոդմիավորումները, իրենց աշխատանքի դժվարությունները հաղթահարելու համար  առավելապես նշում են մեթոդական գրականության, այլ դպրոցների մեթոդմիավորումների հաջողված փորձին ծանոթանալու անհրաժեշտությունը: Ուշադրության արժանի է նաև  այն փաստը, որ մեթոդմիավորման նախագահների համար վերապատրաստումները հազվադեպ են իրականացվել:


Վերոնշյալ կարիքներից բացի աշխատանքներում Մ/Մ  նախագահները նշել են հետևյալը.

  • Կցանկանայի, որ հաճախ կազմակերպվեին միջդպրոցական քննարկումներ, զեկույցներ, դասալսումներ։


Նկար 4-ից պարզվում է, որ հարցմանը մասնակցած Մ/Մ նախագահները ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներում ունեցած դժվարությունները ներկայացրել են հետևյալ համասնությամբ․

  • Մեթոդական գրականության   896/391

  • Հաջողված փորձին ծանոթանալու  835/452

  • Մենթորի աջակցության  362/925

  • Առցանց դասընթացների  481/806

  • Առկա վերապատրաստումների 781/506


ՆԿԱՐ 4


Ելնելով վերևում բերված դիագրամի տվյալներից (նկար 4), ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներում Մ/Մ  նախագահների աշխատանքի արդյունավետությունը տատանվում է 40-55%: Հաստատությունում ուսումնական գործընթացն անխափան և արդիական չափանիշներին համապատասխան կազմակերպելու նպատակով հարցման մասնակիցների 70%-ը մեթոդական գրականության  կարիք ունի, 65%-ը՝ հաջողված փորձին ծանոթանալու և շուրջ 61%-ը առկա վերապատրաստումների: Միևնույն ժամանակ կարիքի գնահատմանը մասնակից  Մ/Մ  նախագահների կարծիքով՝ նրանց 28%-ը կցանկանա ստանալ մենթորի աջակցություն և 37%-ը կմասնակցի առցանց վերապատրաստումների: Այս ուղղությամբ Մ/Մ  նախագահների կողմից այլ դիտարկումներ և առաջարկություններ չեն գրանցվել:

Այս ուղղությամբ առցանց վերապատրաստումների կարիքի ցուցանիշը (37%) վկայում է առցանց վերապատրաստումների սակավ մոտիվացվածության մասին:


Նկար 5-ից պարզվում է, որ հարցմանը մասնակցած Մ/Մ  նախագահները մեթոդական միավորումների աշխատանքների կազմակերպման և (կամ) վերահսկման գործընթացում ունեցած դժվարությունները ներկայացրել են ըստ հետևյալի


  • Մեթոդական գրականության   899/388

  • Հաջողված փորձին ծանոթանալու  798/489

  • Մենթորի աջակցության  358/929

  • Առցանց դասընթացների  473/814

  • Առկա վերապատրաստումների 665/622


ՆԿԱՐ 5


Վերոնշյալ գրաֆիկի ցուցանիշներից նկատելի է, որ մեթոդմիավորման աշխատանքների կազմակերպման և վերահսկման  աշխատանքներում Մ/Մ  նախագահների աշխատանքի արդյունավետությունը տատանվում է 42-58%: Հաստատությունում մեթոդմիավորումների աշխատանքն ավելի համակարգված, բովանդակային և վերահսկելի  կազմակերպելու նպատակով հարցմանը մասնակիցների 70%-ը մեթոդական գրականության  կարիք ունի, 62%-ը՝ հաջողված փորձին ծանոթանալու և շուրջ 52%-ը առկա վերապատրաստումների: Միևնույն ժամանակ կարիքի գնահատմանը մասնակից  Մ/Մ  նախագահների կարծիքով՝ նրանց 28%-ը կցանկանա ստանալ մենթորի աջակցություն և 37%-ը կմասնակցի առցանց վերապատրաստումների: Այս ուղղությամբ Մ/Մ  նախագահների կողմից այլ դիտարկումներ և առաջարկություններ չեն գրանցվել:


Նկար 6-ից պարզվում է , որ հարցմանը մասնակցած Մ/Մ  նախագահները փաստաթղթերը վարելիս  ունեցած դժվարությունները ներկայացրել են ըստ հետևյալի.


  • Մեթոդական գրականության   705/583

  • Հաջողված փորձին ծանոթանալու  637/651

  • Մենթորի աջակցության  316/972

  • Առցանց դասընթացների  373/915

  • Առկա վերապատրաստումների 498/790


ՆԿԱՐ 6


Նկար 6-ի արդյունքները փաստում են, որ մեթոդմիավորման փաստաթղթերը վարման  աշխատանքներում Մ/Մ  նախագահների աշխատանքի արդյունավետությունը տատանվում է 40-65%-ի սահմաններում: Հաստատությունում մեթոդմիավորումների փաստաթղթային փաթեթների կազմման  և պատշաճ վարման աշխատանքներն ավելի համակարգված, անխափան և համակողմանի  կազմակերպելու նպատակով հարցման մասնակիցների 55%-ը մեթոդական գրականության,  շուրջ 50%-ը՝ հաջողված փորձին ծանոթանալու կարիք ունի: Միևնույն ժամանակ կարիքի գնահատմանը մասնակից  Մ/Մ  նախագահների կարծիքով՝ նրանց 25%-ը կցանկանա ստանալ մենթորի աջակցություն, 29%-ը կմասնակցի առցանց և 39%-ը՝ առկա վերապատրաստումների: Այս ուղղությամբ Մ/Մ նախագահների կողմից այլ դիտարկումներ և առաջարկություններ չեն տրվել:

Քանի որ մեթոդմիավորումը կազմում են տվյալ ուսումնական հաստատության ուսուցիչները, և նրանք ի պաշտոնե վարում են բազմաթիվ փաստաթղթեր, նրանց կողմից փաստաթղթերի վարման կարևորումը կապված է իրենց գործունեության ուղղակի կարիքների հետ: Ուսուցիչը տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցնելով  մանկավարժական այլ պաշտոններ (դասղեկ, Մ/Մ նախագահ և այլն) առնչվում է գործավարական տարբեր փաստաթղթերի հետ և դրանց պատշաճ վարման խորհրդատվության, ձևանմուշների և այլնի կարիք ունի:


Հարցմանը մասնակցած Մ/Մ  նախագահներին հետաքրքրում են հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ամսվա ընթացքում քանի դասալսում պիտի կատարի մեթոդմիավորման նախագահը

  • Ինչպե՞ս վարվել,երբ դասաժամերի ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս անցկացնել համապատասխան դասալսումներ ,փորձի փոխանակում ,առավել ևս դրանց քննարկումներն ու արձանագրություններն կազմելը։

  • Արդյոք ճիշտ է մեթոդմիավորման նիստը անցկացնել ամսվա սկզբում:


Մ/Մ  նախագահների առաջարկությունները

  • Մշակույթի գործիչների մասին հաղորդումների և ֆիլմերի էլեկտրոնային ռեսուրսների ձևավորում և հարստացում: 

  • Հայ գրողների խոսքերի հիման վրա գրված երգերի ժողովածուների ստեղծում: 

  • «Ուղղագրություն» թեման դյուրին կերպով յուրացնելու համար խաղի ձևով տեսադասերի ստեղծում: 

  • Աշակերտների մոտ հայրենասիրությունը խթանելու համար ստեղծել տեսադասեր՝ կապված հայոց պատմության հիշարժան դեպքերի ճիշտ ներկայացման հետ:

  • Մեթոդմիավորման նախագահի գործառույթների և ծանրաբեռնվածության հստակեցում:





«Կրթության զարգացման և նորարարությունների 

ազգային կենտրոն» հիմնադրամի

Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժին՝

Ա. Հովսեփյան

Ա. Գյուլբուդաղյան

Ա. Մարտիրոսյան

Ս. Նասիբյան 


10.05.2021թ.


Comments