Հունիսի 28-ին «Մեդիա նախաձեռնությունների»
կենտրոնում մեկնարկվեց մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացը՝ Կրթության զարգացման
և նորարարությունների ազգային կենտրոնի մասնագետների և փորձագետների համար:
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին ավելի
լավ պատկերացնել մեդիագրագիտության դերը հասարակության մեջ:
- Հասկանալ մեդիայի
և ինֆորմացիայի դերը ժողովրդավարության մեջ.
- Հասկանալ մեդիայի
բովանդակությունն ու դրա կիրառությունը.
- Արդյունավետորեն
գտնել և կիրառել տեղեկատվությունը.
- Քննադատորեն գնահատել
ինֆորմացիան և դրա աղբյուրները.
- Կիրառել նոր և
ավանդական մեդիայի ձևաչափեր.
- Ընկալել մեդիաբովանդակության
սոցիալ-տնտեսական համատեքստը.
- Տարածել ՄԻԳ-ը աշակերտների մեջ.
- Արդյունավետ ներդնել առարկայական ծրագրերում: Դասընթացի ընթացքում քննարկվեցին մեդիագրագիտության հիմնական հասկացությունները: Մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ «Հաղորդակություն և մեդիա», «Էվոլյուցիա և ազդեցություն» գաղափարների շուրջ: Ներկայացրեցին, թե ինչպե՞ս է հաղորդակցման ժամանակակից միջավայրը փոխել իրենց կյանքը վերջին տասը տարում՝ առօրյայում, կենցաղում, սովորություններում: Քննարկեցին հաղորդակցության ձևերի ազդեցությունը պատմական իրադարձությունների, առևտրի, տնտեսության, հասարակության, լեզվի, մտածողության, գիտության, մշակույթի զարգացման վրա:
Comments
Post a Comment