ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ, ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ, ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ, ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴԱՍՂԵԿՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Սույն հետազոտության նպատակը ուսումնական հաստատության տնօրենի, նրա տեղակալների, մեթոդմիավորումների, ինչպես նաև դասղելկների աշխատանքների տարբեր ուղղություններում հաջողությունների ու դժվարությունների բացահայտումն է և որոշակի աջակցությունների տրամադրման
ուղեցույցների մշակումը:
ՄԱՍ I V
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ ԿԱՐԻՔԻ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի գործունեության կարիքի գնահատման վերլուծություն
Հանրակրթակակ ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի (այսուհետ՝ ՈՒԱԳՏ) պաշտոնային պարտականությունները ընդգրկում են ուսումանական հաստատության գործունեության ուսումնադաստիարակչական ամբողջ ոլորտը՝ ներառելով կրթության բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, ինչպես նաև ուսումնական հաստատության խորհրդակցական մարմիններից մանկավարժական խորհրդի, մեթոդական միավորումների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող բազմամասնագիտական թիմի գործառույթների շրջանակը:ՈՒԱԳՏ-ի գործառույթները այնքան բազմազան են, որ ուղակիորեն կամ անուղակիորեն առնչվում է ուսումնական հաստատության գործունեության բոլոր ոլորտներին: Տնօրենի ՈԻԱԳՏ-ն ուսումնական գործընթացի կառավարման և վերահսկողության առանցքային պաշտոնյան է հաստատության տնօրենի հետ միասին և առանձնանում է բազմաբովանդակ զբաղվածությամբ:Հաստատության այս պաշտոնյայի մասնագիտական զարգացման կարիքները խիստ բազմազան են և այս ուղղությամբ ինքնազարգացման, վերապատրաստման և այլ հնարավորությունների ապահովումը օրախնդիր է հանրակրթական գրեթե բոլոր հաստատություններում: ՀՀ-ում ՈՒԱԳՏ-ների մասնագիտական զարգացման ուղղությամբ հիմանական աշխատանքը սահմանափակվել է վերջին 20 տարում մեկ երկու վերապատրաստումներով, որոնք որպես կանոն կազմակերպվել են կարճատև ժամանակային ընդգրկմամբ(հիմնականում դրանք եղել են 18 կամ 30-ժամյա վերապատրաստումներ):
ՈՒԱԳՏ-ների կարիքների գնահատմանն ուղղված սույն հետազոտության տվյալները բացահայտում են տնօրենի այս ուղղությամբ տեղակալների բազմազան կարիքները և դրանց լուծման առաջարկված հիմնական ուղղությունները:
Կարիքի գնահատմանը մասնակցել են ՀՀ շուրջ 1400 դպրոցների 685 ՈՒԱԳ տեղակալներ:
Վերլուծությունը կատարված է ըստ գրանցված արդյունքների:
ՆԿԱՐ 1
Ուսումնադաստիարակչական տարեկան աշխատանքի պլանավորման դժվարությունները պլանավորման դժվարությունների հարցմանը մասնակցած ՈՒԱԳ տեղակալները հետևյալ համամասնությամբ են ներկայացրել կարիքները
Ներդպրոցական վերահսկողություն 341/25
Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացում 168/16
Ուսումնական գործընթացի կազմակերպում 398/32
Մանկավարժական խորհրդի, մեթոդական միավորումների, մանկավարժահոգեբանական աջակցության խմբի աշխատանքների կազմակերպում և (կամ) վերահսկում 328/28
Նկար 1-ում նշված կարիքների գնահատումից ակնհայտ է դառնում, որ ՈՒԱԳՏ-ների ավելի քան 90%-ը տրված ուղղություններով շարունակական աջակցության կարիք ունեն, ինչը բացատրվում է նրանով, որ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի պաշտոնային պարտականությունները բավականին տարաբնույթ են՝ սկսած հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպումից, մեթոդական միավորումների աշխատանքների վերահսկողությունից, ուսուցման նոր մեթոդների ներդրումից և այլն:Կարիքի նման բարձր ցուցանիշների արձանագրումը բացահայտում է ՈՒԱԳՏ-ների կողմից իրենց որոշակի պարբերականությամբ մասնագիտական զարգացման անհրաժեշտության և կարիքների հաստատումները:
ՆԿԱՐ 2
ՈՒԱԳ տեղակալները ներդպրոցական վերահսկողություն մեջ ունեցած դժվարությունները վերացնելու համար գործընթացում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ
Մեթոդական գրականության 525/160
Վերահսկողության օրինակելի պլանի 335/360
Հաջողված փորձին ծանոթանալու 584/181
Մենթորի աջակցության 260/425
Փաստաթղթեր վարելու այդ թվում էլեկտրոնային, խորհրդատվության 267/418
Հարցմանը մասնակցած ՈՒԱԳՏ-ների 76%-ը ներդպրոցական վերահսկողության ուղղությամբ կարիք ունի մեթոդական գրականության: Վերջինս ՈՒԱԳՏ-ների կողմից ուսումնական գործընթացի անմիջական կառավարման գործընթացում առավել ամբողջական և մասնագիտական մոտեցումների կարիքի արձանագրում է: Հարցմանը մասնակցած ՈՒԱԳՏ-ների շուրջ 48%-ը կարիք ունի վերահսկողության օրինակելի պլանի, իսկ 37%-ը՝ մենթորի աջակցության: Հարցվածների համեմատաբար ավելի մեծ քանակություն (շուրջ 76%-ը) իր գործընկերների հաջողված փորձին ծանոթանալու կարիք ունի, իսկ 38%-ը՝ փաստաթղթերի վարման խորհրդատվության: Հաջողված փորձին ծանոթանալու համար նպատակահարմար են ՈՒԱԳՏ-ների խմբային կամ անհատական փոխայցելությունները, ինչպես նաև առցանց սեմինար-քննարկումները:
ՆԿԱՐ 3
ՈՒԱԳ տեղակալները մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման գործում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ
Մեթոդական գրականության 548/137
Հաջողված փորձին ծանոթանալու 508/177
Մենթորի աջակցության 257/428
Առցանց դասընթացների 306/379
Առկա վերապատրաստումների 494/191
Հարցմանը մասնակցած ՈՒԱԳՏ-ների 80%-ը կարիք ունի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ մեթոդական գրականության, 74%-ը՝ հաջողված փորձին ծանոթանալու, 37%-ը՝ մենթորի աջակցության: 44%-ը՝ առցանց դասընթացների և 72%-ը՝ առկա վերապատրաստումերի:
Հարցմանը մասնակցաց ՈՒԱԳՏ-ների առավել մեծ տոկոսը՝ շուրջ 80%-ը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման գործում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ կարիք ունի մեթոդական գրականության:Նշված գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար առաջարկում ենք մեթոդական գրականության հետևյալ նմուշները:
Նկար 4
ՈՒԱԳ տեղակալները ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:
Մեթոդական գրականության 494/191
Հաջողված փորձին ծանոթանալու 468/217
Մենթորի աջակցության 220/465
Առցանց դասընթացների 269/416
Առկա վերապատրաստումների 476/209
Ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ հարցմանը մասնակցած ՈՒԱԳՏ-ների 72%-ը կարիք ունի մեթոդական գրականության, 68%-ը՝ հաջողված փորձին ծանոթանալու, 32%-ը՝ մենթորի աջակցության, 39%-ը՝ առցանց դասընթացների և 69%-ը՝ առկա վերապատրաստումերի: Ուշագրավ է, որ հարցմանը մասնակցած ՈԻԱԳ տեղակալները հիմնականում կարիք ունեն մեթոդական գրականության, դա բացատրվում է նրանով, որ ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալների վերապատրաստում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտացված որևէ պետական հաստատության կողմից չի իրականացվել: Հաջողված փորձին ծանոթանալու ՈՒԱԳ տեղակալների 2/3-ի ցանկությունը նույնպես հաստատում է այս խմբի մոտ մասնագիտական զարգացման կարիքների անհրաժեշտությունը:
Նկար 5
ՈՒԱԳ տեղակալները մանկավարժական խորհրդի, մեթոդական միավորումների, մանկավարժահոգեբանական աջակցության խմբի աշխատանքների կազմակերպման և (կամ) վերահսկման գործընթացում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:
Մեթոդական գրականության 502/183
Հաջողված փորձին ծանոթանալու 455/230
Մենթորի աջակցության 234/451
Առցանց դասընթացների 273/412
Առկա վերապատրաստումների 449/236
Մանկավարժական խորհրդի, մեթոդական միավորումերի, մանկավարժահոգեբանական աջակցության խմբի աշխատանքների կազմակերպման դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ հարցմանը մասնակցած ՈՒԱԳՏ-ների 73%-ը կարիք ունի մեթոդական գրականության, 66%-ը՝ հաջողված փորձին ծանոթանալու, 34%-ը՝ մենթորի աջակցության, 40 %-ը՝ առցանց դասընթացների և 65 %-ը՝ առկա վերապատրաստումների:
Ակնհայտ է, որ ՈՒԱԳ տեղակալների մեծ մասը մեթոդական գրականության և հաջողված փորձին ցանոթանալու կարիք ունի:
ՈՒշագրավ է, որ հարցմանը մասնակցած ՈՒԱԳ տեղակալների պատասխաններում կան որոշակի հակասություններ: Օրինակ՝ հարցմանը մասնակցած ՈՒԱԳ տեղակալների ճնշող մեծամասնությունը նշված ուղղությունների հաղթահարման գործընթացում մեթոդական գրականության և հաջողված փորձին ծանոթանալու կարիք ունի, ինչը ենթադրում է, որ ՈԻԱԳ տեղակալները պետք է նաև վերապատրաստումների կարիք ունենան, սակայն կարիքի գնահատմանն ուղղված հարցումները հակառակ պատկերն են ցույց տալիս:
Նկար 6
ՈՒԱԳ տեղակալները փաստաթղթերը վարելիս ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:
Մեթոդական գրականության 385/300
Հաջողված փորձին ծանոթանալու 333/352
Մենթորի աջակցության 185/500
Առցանց դասընթացների 226/459
Առկա վերապատրաստումների 336/349
Փաստաթղթերը վարելու գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ հարցմանը մասնակցած ՈՒԱԳՏ-ների 56%-ը կարիք ունի մեթոդական գրականության, 48%-ը՝ հաջողված փորձին ծանոթանալու, 27%-ը՝ մենթորի աջակցության, 32%-ը՝ առցանց դասընթացների և 49%-ը՝ առկա վերապատրաստումների: Փաստաթղթերի վարման ուղղությամբ ՈՒԱԳՏ-ների կողմից մեթոդական գրականության համեմատաբար բարձր պահանջարկը, ըստ մեր կողմից արված փորձագիտական հարցումների, հիմնականում պայմանավորված է նրանց կողմից առանձին փաստաթղթերի վարման պատրաստի ձևանմուշների, հրահանգների և նմանատիպ մշակումերի կարիքով:
Առաջարկություններ
Ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների 5 տարին մեկ անգամ վերապատրաստումների կազմակերպում։
ՈՒԱԳՏՆ-երի պաշտոնային պարտականություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի բազայի կազմում և իրավական ակտերի ուղեցույցի հրատարակում:
ՈւԱԳՏ-ների համար թեմատիկ մոդուլների մշակում և դրանց հիման վրա առցանց վերապատրաստումների կազմակերպում:
ՈՒԱԳՏ-ների վերահսկողությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող փաստաթղթերի նմուշօրինակների մշակում և հրապարակում:
ՈՒԱԳՏ-ների անմիջական մասնակցությամբ հաստատության ուսումնադաստիարակչական գործընթացին առնչվող խորհրդակցական այլ մարմինների ( մանակավարժական խորհուրդ, մեթոդմիավորում, ԿԱՊԿ ունեցող բազմամասնագիտական խումբ) կողմից ուսուցիչների առարկայական տարեկան թեմատիկ պլաններ, մեթոդ մավորումների տարեկան աշխատանքային պանի, ՄՄ նիստերի օրակարգերի նախագծերի օրիանակելի ձևերի մշակումներ:
ԿԱՊԿ ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանների վերաբերյալ գումարվող ամենամսյա նիստերի օրակարգերի նմուշների մշակում և հրապարակում:
«Կրթության զարգացման և նորարարությունների
ազգային կենտրոն» հիմնադրամի
Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժին՝
Ա. Հովսեփյան
Ա. Գյուլբուդաղյան
Ա. Մարտիրոսյան
Ս. Նասիբյան
16.06.2021թ.
Comments
Post a Comment