ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ




ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏԱՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ, ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ, ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԻ,ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻ, ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴԱՍՂԵԿՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ 



Սույն հետազոտության նպատակը ուսումնական հաստատության տնօրենի, նրա տեղակալների,դաստիարակչակն աշխատանքի կազմակերպչի, մեթոդմիավորումների, ինչպես նաև դասղեկների աշխատանքների տարբեր ուղղություններում հաջողությունների ու դժվարությունների բացահայտումն է և որոշակի աջակցությունների տրամադրման ուղեցույցների մշակումը:




ՄԱՍ  VI



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ  ԿԱՐԻՔԻ 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ




Հանրակրթական ուսումնական հաստատության դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի գործունեության  կարիքի գնահատման վերլուծություն

 

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (այսուհետ՝ ԴԱԿ) համագործակցելով ուսումնական հաստատության դասղեկների հետ կազմակերպում է սովորողների դաստիարակչական,արտադասարանական,արտադպրոցական աշխատանքներ,ինչպես նաև մասնակցում է հաստատության և սովորողի ընտանիքի սերտ համագործակցության ապահովմանը, նպաստում է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանն ու մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև մարդասիրությանն ու հայրենասիրությանը: ԴԱԿ-ն նպաստում է ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

 ԴԱԿ-ը, ուսումնական հաստատությունում, համագործակցելով ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ իրականացնում  է արտադպրոցական և արտադասարանական ուսուցմանը և դաստիարակությանը՝ ուղղված միջոցառումներ, նպատակային էքսկուրսիաներ և այլն:

Նպաստում է սովորողների կողմից ուսումնական նախագծերի մշակմանը:ԴԱԿ-ը համագործակցելով համայնքի հետ սերտ կապ է ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպաստելով բնապահպանական, մարզառողջարանային միջոցառումների համատեղ նախագծմանն ու կազմակերպմանը:

Կարիքի գնահատմանը մասնակցել են ՀՀ շուրջ 1400 դպրոցների  492 ԴԱԿ-երը:


Կատարենք վերլուծությունը ըստ գրանցված արդյունքների:


ՆԿԱՐ 1


Տարեկան ուսումնադաստիարակչական աշխատանքի պլանավորման դժվարությունների հարցմանը մասնակցած ԴԱԿ-երը հետևյալ համամասնությամբ  են ներկայացրել  կարիքները. 


  • Սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների ու դասղեկների գործունեության կազմակերպում և վերահսկում  240/20

  • Հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապի ու համագործակցության ապահովում 228/29

  • Ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների  համակարգում 257/30

  • Մշակութային և այլ միջոցառումների կազմակերպում  264/32

  • Համայնքի հետ համագործակցության իրականացում   221/23


Նկար 1-ում նշված կարիքների գնահատումից ակնհայտ է դառնում, որ սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխտանքների ու դասղեկնեի գործունեության կազմակերպման և վերահսկման ուղղությամբ ԴԱԿ-երի   ավելի քան 92%-ը աջակցության կարիք ունի: Հարցվածների 88%-ը կարիք ունի հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապի ու համագործակցության ապահովման, իսկ հարցվածների 89%-ը՝ ունի  ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների համակարգման կարիք: Մշակութային և այլ միջոցառումների կազմակերպման գործում ԴԱԿ-երի 90% գտնում է, որ օժանդակության կարիք ունի: Կարևորվում է համայնքի հետ համագործակցության իրականացման խնդիրը, որի իրականացման գործում ԴԱԿ-երի 90%-ը գտնում է, որ օժանդակության և շարունակական համագործակցության կարիք ունի: 

Սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների ու դասղեկների գործունեության կազմակերպման և վերահսկման կարիքի նման բարձր ցուցանիշների արձանագրումը ցույց է տալիս, որ ուսումնական հաստատություններում  տարվող աշխատանքը այս ուղղությամբ խիստ թերի է, և ԴԱԿ-երը   համագործակցության և շարունակական փորձի փոխանակման կարիք  ունեն:

Ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների  նման բարձր ցուցանիշը արձանագրում է, որ կան ուսումնական հաստատություններ, որոնք չեն կարևորում այս խորհուրդների դերը, և այդ ամենը կրում է երկրորդային բնույթ:

   


ՆԿԱՐ 2



 Դաստիարակչական աշխատանքների  կազմակերպիչները սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների ու դասղեկների գործունեության կազմակերպման և վերահսկման գործընթացում  ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ.


  • Մեթոդական գրականության   357/135

  • Վերահսկողության օրինակելի պլանի   279/213

  • Հաջողված փորձին ծանոթանալու  335/157

  • Մենթորի աջակցության  166/326


  Հարցմանը մասնակցած ԴԱԿ-ների 65%-ը  կարիք ունի  սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների ու ԴԱԿ-ների գործունեության կազմակերպման և վերահսկման ուղղությամբ մեթոդական գրականության: Հայերենով համապատասխան մեթոդական գրականության պաշարները հարուստ չեն, այդուհանդերձ  առաջարկվում են նշված գործընթացներն իրականացնելուն ուղղված  մեթոդական գրականության հետևյալ նմուշները:


  1. Դաստիարարակչական աշխատանքները հանրակրթական դպրոցում (մասնագիտական կողմնորոշման խնդիրներ)

  2. Արտադասարանական միջոցառումների դերը աշակերտների ինքնադրսևորման գործում


Հարցմանը մասնակցած ԴԱԿ-երի շուրջ 56,7%-ը  կարիք ունի վերահսկողության օրինակելի պլանի: Հարցվածների համեմատաբար ավելի մեծ քանակություն՝ շուրջ 68%-ը,  հաջողված փորձին ծանոթանալու կարիք ունի: Հաջողված փորձին ծանոթանալու համար նպատակահարմար են ԴԱԿ-երի խմբային կամ անհատական փոխայցելությունները, ինչպես նաև առցանց սեմինար-քննարկումները: Մենթորի աջակցման կարիք ունի հարցվածների 33,7%:

  Վերահսկողության օրինակելի պլանի առկայությունը կնպաստի ԴԱԿ-երի կողմից ուսումնադաստիարակչական գործընթացի  պլանավորմանն  ու արդյունավետ  իրականացմանը:


ՆԿԱՐ 3


ԴԱԿ-երը հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապի ու համագործակցության ապահովման գործընթացում ունեցած  դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ


  • Մեթոդական գրականության   259/233

  • Հաջողված փորձին ծանոթանալու  286/206

  • Մենթորի աջակցության  136/356

  • Առցանց դասընթացների  183/309

  • Առկա վերապատրաստումների 256/236


Հարցմանը մասնակցած ԴԱԿ-ների 29%-ը  կարիք ունի հաստատության և սովորողի ընտանիքի հետ սերտ կապի ու համագործակցության  ապահովման  գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ  մեթոդական գրականության, 27%-ը՝ մենթորի աջակցության, 37%-ը՝ առցանց դասընթացների: ԴԱԿ-ների  համեմատաբար ավելի մեծ քանակություն՝ շուրջ 58%-ը,  կարիք ունի հաջողված փորձին ծանոթանալու:

ՈՒսումնական հաստատության և սովորողների ընտանիքի հետ  սերտ կապի ու համագործակցության ապահովման գործընթացում կարևոր դեր ունի սոցիալական մանկավարժը, հոգեբանը, որոնք դպրոցի, ընտանիքի և հասարակության միջև ամուր կապ ստեղծողն են հանդիսանում, և նրանք կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անչափահասի, նրա ծնողների ընկերն ու խորհրդատուն: Այդ առումով ուսումնական հաստատությունում սոցիալական մանկավարժի և հոգեբանի ծառայություններին ծանոթ լինելը կամ մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի  համապատասխան աշխատողի հետ համագործակցությունը  կարող է նպաստավոր լինել դպրոց-ընտանիք արդյունավետ կապի հաստատմանն ու ամրապնդման գործում: 


Նկար 4


ԴԱ կազմակերպիչը ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների համակարգման գործընթացում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:


  • Մեթոդական գրականության   158/334

  • Հաջողված փորձին ծանոթանալու  272/220

  • Մենթորի աջակցության  134/358

  • Առցանց դասընթացների  181/311

  • Առկա վերապատրաստումների 239/253



Ծնողական և աշակերտական խորհուրդների աշխատանքների համագործակցության գործընթացի կազմակերպման աշխատանքներում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ  հարցմանը մասնակցած  ԴԱԿ-երի 47%-ը կարիք ունի   առկա վերապատրաստումների, 27%-ը՝ մենթորի աջակցության, 36,7%-ը՝ առցանց դասընթացների: Ուշագրավ է, որ վերջին երկու դեպքում (մենթորի աջակցություն, առցանց դասընթացներ) կարիքի գնահատման  ցուցանիշը համապատասխանում է   հաստատության և սովորողի ընտանիքի հետ սերտ կապի ու համագործակցության  ապահովման  գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ իրականացված հարցման տվյալներին:

Կարգապահությանը վերաբերող ցուցումների հետ կապված կարևոր է ծնողական խորհրդի և աշակերտական խորհրդի   լիազորությունների   իրազեկվածությունն ու դրանց պահանջների կատարումը:

Հաջողված փորձին ծանոթանալու համար նպատակահարմար են ԴԱԿ-երի խմբային կամ անհատական փոխայցելությունները, ինչպես նաև առցանց սեմինար-քննարկումներ: 

ԴԱԿ-երի  ավելի քան 55%-ը ունի հաջողված փորձին ծանոթանալու կարիք:

Այդ առումով արդյունավետ կարող են լինել առցանց և այլ ձևաչափով  հանդիպումները, վերլուծություններն ու քննարկումները:


Թեմային առնչվող իրավական ակտեր

  1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության» պետական.  ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրություն (կետ 97-106, 107-108)


  1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական  ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրություն


Նկար 5


ԴԱ կազմակերպիչը մշակութային և այլ միջոցառումների կազմակերպման գործընթացում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:



  • Մեթոդական գրականության   298/194

  • Հաջողված փորձին ծանոթանալու  287/205

  • Մենթորի աջակցության  133/359

  • Առցանց դասընթացների  166/226

  • Առկա վերապատրաստումների 215/277


Մշակութային և այլ միջոցառումների կազմակերպման գործընթացում ունեցած դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ հարցմանը մասնակցած ԴԱԿ-երի 60%-ը  կարիք ունի  մեթոդական գրականության, 58%-ը՝  հաջողված փորձին ծանոթանալու, 27%-ը՝ մենթորի աջակցության, 33 %-ը՝ առցանց դասընթացների և 43 %-ը՝ առկա վերապատրաստումների:

 Ակնհայտ է, որ ԴԱԿ-երի մեծ մասը մեթոդական գրականության և հաջողված փորձին ցանոթանալու կարիք ունի:

Մշակութային միջոցառումների կազմակերպման գործընթացում կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող սովորողներին և նրանց ծնողներին ներգրավել մշակութային կյանք՝ նրանց մեջ ձևավորելու առօրյկյանքում, մշակութային միջավայրում ինտեգրվելու հմտություններ: Օգտակար է այլ ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպված մշակութային միջոցառումներին մասնակցելը:



Նկար 6

ԴԱԿ-երը համայնքի հետ համագործակցության գործընթացում ունեցած դժվարությունները գնահատում են հետևյալ համամասնությամբ:


  • Մեթոդական գրականության   188/304

  • Հաջողված փորձին ծանոթանալու  241/251

  • Մենթորի աջակցության  130/362

  • Առցանց դասընթացների  134/358

  • Առկա վերապատրաստումների  169/323


Համայնքի հետ համագործակցության գործընթացում դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ հարցմանը մասնակցած ԴԱԿ-երի 38%-ը  կարիք ունի  մեթոդական գրականության, 48%-ը՝  հաջողված փորձին ծանոթանալու, 26%-ը՝ մենթորի աջակցության, 27%-ը՝ առցանց դասընթացների և 34%-ը՝ առկա վերապատրաստումների:

Համայնքի հետ համագործակցության գործընթացում առավել կարևոր է համայնքի կարիքներին համապատասխան միջոցառումների իրականացումը, այդ  թվում՝  միջազգային կազմակերպությունների  աջակցությամբ  իրականացված  ծրագրերի ուսումնասիրումը և դրանց  առաջավոր փորձի կիրառումը:


Հարցմանը մասնակցած ԴԱԿ-երին հետաքրքրում են հետևյալ հարցերի պատասխանները.


  1. Դպրոցում կարևորել աշակերտական խորհրդի ևծնողական խորհրդի գործունեությունը։

  2. Ինչպես կազմակերպել առցանց դասընթացներ ծնողների, ուսուցիչների և աշակերտների հետ միասին և ինչ թեմաներով,որոնք կարող են հետաքրքրել վերջիններիս:

  3. Ինչ եղանակներ կարելի է մշակել,որպեսզի ավելի շատ սովորողներ մասնակցեն  ներդպրոցական միջոցառումներին, և նպատակահարմար է ներգրավելու նաև նրանց ծնողներին:


Առաջարկություններ


  1. Միջազգային դպրոց-ճամբարների հետ համագործակցության հասանելիություն և տեղեկատվության ապահովում,

  2.  ԿԳՄՍ-ի կողմից ամենամյա  դաստիարակչական պլան-ծրագրի օրինակելի ձևի մշակում         հանրակրթական ուսումնական հաստատությունների համար,

  3. Վերանայել և իրատեսական դարձնել աշակերտական խորհրդի գործունեությունը՝ հստակեցնելով կանոնադրական գործառույթները և առավել ընդլայնելով խորհուրդի գործունեության կանոնադրական շրջանակը,

  4. Արտադպրոցական և ներդպրոցական միջոցառումների, էքսկուրսիաների, հավաքների,թանգարաններ այցելությունների , շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպում և իրականացում: 

 



«Կրթության զարգացման և նորարարությունների 

ազգային կենտրոն» հիմնադրամի

Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժին՝

Ա. Հովսեփյան

                                                                                                        Տ. Մարաբյան

Ա. Մարտիրոսյան



21.06.2021թ.



Comments