«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ

 Մրցույթի առարկաներն են՝

       «Արվեստ 7» նյութերի թղթապանակի մշակում

  1. «Արվեստ 10» նյութերի թղթապանակի մշակում
  2. «Երաժշտություն 10» նյութերի թղթապանակի մշակում
  3. «Կերպարվեստ 10» նյութերի թղթապանակի մշակում
  4. «Ֆիզկուլտուրա 2» նյութերի թղթապանակի մշակում
  5. «Ֆիզկուլտուրա 5» նյութերի թղթապանակի մշակում
  6. «Ֆիզկուլտուրա 7» նյութերի թղթապանակի մշակում
  7. «Ֆիզկուլտուրա 10» նյութերի թղթապանակի մշակում
  8. «Ես և իմ հայրենիքը 5» նյութերի թղթապանակի մշակում
  9. «Մայրենի 2» նյութերի թղթապանակի մշակում
  10. «Մայրենի 5» նյութերի թղթապանակի մշակում
  11. «Ռուսերեն 5» նյութերի թղթապանակի մշակում
  12. «Ֆրանսերեն 5» նյութերի թղթապանակի մշակում

 

Փորձագետի հիմնական պարտականություններն են՝

Մշակել hանրակրթական առարկայական չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան ուսումնական նյութերի թղթապանակ ըստ բնագավառների: Ամբողջական նկարագրությունը ներկայացված է ստորև բերված հղմամբ։

 

Մրցույթը կայանալու է armeps.am Էլեկտրոնային գնումների հարթակում:

 

Մրցույթի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ  gnumner.am պաշտոնական կայքում (ծածկագիր՝ <<ԿԶՆԱԿ-ԳՀԾՁԲ-21/16>> ) կամ տեսնել կից հղմամբ.  https://armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=7490621 :

 

Մասնակցության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում.

Եթե դժվարություններ կառաջանան armeps Էլեկտրոնային գնումների հարթակում մրցույթին մասնակցելու գործընթացում, «ԿԶՆԱԿ» հիմնադրամը  պատրաստակումություն է հայտնում օժանդակել: Այդ գործընթացը իրականացնելու նպատակով պահանջվում են ներքոհիշյալ տվյալները՝

 

  1. Անուն Ազգանուն Հայրանուն
  2. Գրանցման հասցե
  3. Անձնագրի կամ նույնականացման քարտի համար
  4. Ում կողմից տրված և երբ
  5. Սոց. քարտի համար
  6. Էլեկտրոնային փոստի հասցե
  7. Հեռախոսահամար
  8. Բանկ
  9. Բանկի հաշվեհամար
  10. Առարկայական ծրագրի անվանումը և դասարանը, որին դիմում եք (պարտադիր):

 

Լրացուցիչ ներկայացվում են տվյալներ, որոնք պարտադիր չեն, բայց կարող են օգնել, որ Դուք մրցույթում զբաղեցնեք առաջին տեղը տվյալ առարկայի համար.

 

  1. Տվյալ առարկայի դասավանդման փորձը տարիներով, որտեղ եք դասավանդել, տեղեկանք աշխատավայրից
  2. Հիմնավորող փաստաթուղթ (վկայական, տեղեկանք և այլն), որ դուք եղել եք հանրակրթության պետական չափորոշիչի աշխատանքային խմբի անդամ կամ առարկայական չափորոշիչի և օրինակելի ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ
  3. Հրատարակված գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ Դուք տվյալ առարկայի դասագրքի հեղինակ կամ համահեղինակ եք
  4. Հրատարակված գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ  Դուք տվյալ առարկայի դասագրքի ուսուցչի ձեռնարկի հեղինակ կամ համահեղինակ եք
  5. Հրատարակված գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ  Դուք տվյալ առարկայի խնդրագրքի կամ լրացուցիչ գրականության հեղինակ կամ համահեղինակ եք
  6. Հրատարակված գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ  Դուք տվյալ առարկայի դասավանդման մեթոդական գրականության հեղինակ կամ համահեղինակ եք

 

 

Մրցույթի համար վերոնշյալ տվյալները անհրաժեշտ է կրիչով ներկայացնել՝ Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող (ԿԱԻ նախկին շենք) «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ՝ Լուսինե Ստեփանյանին - 2-րդ հարկ, 204 սենյակ: Տվյալների ներկայացման վերջնաժամկետն է 28.06.2021թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:

 

Comments