Հանդիպում դասվարների հետ

 Հուլիսի 7-ին ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնում տեղի ունեցավ հանդիպում այն դասվարների հետ, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու տարրական դպրոցում Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխան գնահատման մոտեցումները տեղայնացնելու, գործիքների փորձարկման և վերլուծության աշխատանքներին: Դասվարները ներկայացրին իրենց կողմից փորձարկված  գնահատման  գործիքների մասին և նշեցին,թե  ինչ հաջողություններ ու դժվարություններ են ունեցել, այնուհետև ներկայացրին իրենց առաջարկությունները, խոսեցին տարրական դպրոցի կարիքների մասին: Հանդիպում - քննարկումները շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով նախապատրաստել տարրական դպրոցի ուսուցիչներին ոչ միավորային գնահատման աստիճանական անցմանը:



Comments

  1. Շնորհակալություն արդյունավետ հանդիպման համար։

    ReplyDelete

Post a Comment