Սեմինար՝ նվիրված օրինակելի ծրագրերի փորձարկմանը

 


Հուլիսի 19-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար, նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի փորձարկման նախաշեմին։  Հանդիպմանը մասնակցում էին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի աշխատակիցները, Երևանի տարբեր դպրոցների դասվարներ, հայոց լեզվի և գրականության  ուսուցիչներ։  Սեմինարը վարում էր «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ով ներկայացրեց  ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում նոր չափորոշիչների ներկայացման մի քանի հետաքրքիր օրինակ։

Մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ՝ հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ կրթության շրջանավարտի  կարողունակությունները և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները ուսումնասիրելու, համադրելու ուղղությամբ։

Պարոն Թորոսյանը կիրառեց մեծ խմբերի առկայության պայմաններում,  կարճ ժամանակահատվածում  ծավալուն նյութի շուրջ աշխատանքի և արդյունավետ համագործակցության հետաքրքիր մեթոդներ։

Ընդամենը երկու ժամ տևած սեմինարին մասնակցած «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետներից, դասվարներից, հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցիչներից և փորձագետներից բաղկացած խումբը հասցրեց ծանոթանալ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակություններին՝ տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին, ինչպես նաև կազմվեց հայոց լեզվու և գրականություն առարկայի չափորոշչային նվազագագույն պահանջները բավարարող հարցաշարեր։  










Comments