Սեմինար-քննարկում «ԱՐՄԱՎ» շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր, կրթության փորձագետ Արմինե Ավագյանի մասնակցությամբ
Օգոստոսի
10-ին «ԿԶՆԱԿ»-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որին մասնակցում
էին հիմնադրամի աշխատակիցները, բաժնի պետերը
և «ԱՐՄԱՎ»
շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր,
կրթության փորձագետ Արմինե Ավագյանն ու փորձագետ Նարինե Մեսրոպյանը։ Սեմինարի ընթացքում
քննարկվեցին նոր չափորոշիչների և ծրագրերի
համընդհանուր իրականացումը ներառական կրթության տեսանկյունից։
Ըստ փորձագետների չափորոշիչները վերանայնայվել են համաշխարհային բանկի աջակցությամբ։ Սեմինարի ընթացքում «ԿԶՆԱԿ»-ի աշխատակիցների հետ
համատեղ քննարկվեցին նոր չափորոշիչները և ծրագրերը,
համաձայնեցվեցին բոլոր դիտարկումերը, առաջարկությունները և առաջիկա քայլերը։
Կարևորվեց կրթությունը բոլորի համար, սովորողների համար հասկանալի
և հասանելի գիտելիքի փոխանցումը։ Կարևորելով գնահատման նոր հայեցակարգը, նշվեց գնահատման
ճկուն համակարգը, բոլոր երեխաների ընդգրկվածությունը գնահատման գործընթացին։
Քննարկման ընթացքում անդրադարձան այն հարցին, թե ինչպիսի՞ բազմազան մոտեցումներ կկիրառվեն, որոնցով կկարողանան սովորողին ներգրավվել դասապրոցեսին
և վերջինիս մոտիվացնել սովորելու հարցում։
Comments
Post a Comment