Առարկայական ծրագրերը բեռնաթափել չի կարելի սպասել (կետադրությունը դուք դրեք)

 Խնդիր

Առարկայական ծրագրերը ծանրաբեռնված են։ Դրանք անհրաժեշտ է բեռնաթափել։


Մանկավարժություն


Գիտնականները վաղուց մեծ ուշադրություն են դարձրել ուսուցման սկզբունքների հիմնավորմանը: Այս ուղղությամբ առաջին փորձերը ձեռնարկեցին Յա. Ա.Կոմենսկին, Ժ․Ժ Ռուսսոն, Ի․Գ․ Պեստալոցցին։

Դասավանդման դասական տեսության մեջ առավել ճանաչված են համարվում դիդակտիկայի հետևյալ  սկզբունքները. 

  • գիտականություն, 

  • ակնառությունը, 

  • մատչելիությունը

  • գիտակցությունը և գործունեությունը, 

  • համակարգվածությունն ու հետևողականությունը, 

  • յուրացման ամրությունը, 

  • դաստիարակող կրթությունը, 

  • անհատական մոտեցումը, կապը տեսության և պրակտիկայի միջև: 

Մատչելիության սկզբունքը պահանջում է, որ նյութը, դրա ծավալը, ուսումնասիրման մեթոդները համապատասխանեն սովորողների հնարավորություններին, նրանց մտավոր, բարոյական և գեղագիտական ​​զարգացման մակարդակին:

Երբ ուսումնասիրված նյութի բովանդակությունը չափազանց բարդ է, սովորողների մոտ ուսման մոտիվացիան նվազում է, կամային ջանքերը արագ թուլանում են, աշխատունակությունը կտրուկ ընկնում է, և առաջանում է ավելորդ հոգնածություն:

Միևնույն ժամանակ, մատչելիության սկզբունքը չի նշանակում, որ սովորելը պետք է լինի ծայրահեղ տարրական: Հետազոտություններն ու պրակտիկան ցույց են տալիս, որ պարզեցված բովանդակությամբ ուսման նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, անհրաժեշտ կամային ջանքերը չեն ձևավորվում և աշխատունակության ցանկալի զարգացում չի առաջանում: 

Կրթական առաջադրանքների բովանդակությունը պետք է համապատասխանի սովորողների իրական հնարավորություններին, լինի նրանց ըմբռնման գոտում, այսինքն նրանցից պահանջի մտորել, բայց այնպես, որ կարողանան սովորել ուսուցչի ղեկավարությամբ:

Մատչելիության սկզբունքը գործնականում կիրառելու համար պետք է հետևել մի շարք կանոնների.

  • սովորել հեշտից դժվարը, հայտնիից անհայտը, պարզից բարդը, մոտիկից դեպի հեռավորը,

  • բացատրել պարզ, մատչելի լեզվով;

  • օգտագործել անալոգիա, համեմատություն, հակադրություն և այլ տեխնիկա:

Սովորաբար, մատչելիության սկզբունքը խախտվում է երեք հիմնական պատճառով.

  • Ուսումնական նյութն անհասանելի է սովորողների համար իրենց խորության պատճառով (մեծ թվով վերացական պատճառաբանություններ, անհասկանալի բանաձևեր, մաթեմատիկական հաշվարկներ և այլն), որի հետևանքով նրանք չեն կարողանում հասկանալ ուսումնասիրվող նյութի էությունը։

  • Նյութը հասանելի չէ ծավալով, այս դեպքում սովորողները միշտ չէ, որ ժամանակ են ունենում «մարսելու» համապատասխան քանակությամբ նյութը և այն յուրացնելու բավականին մակերեսորեն:

  • Ֆիզիկական սթրեսի պատճառով նյութը հասանելի չէ սովորողներին: Այս դեպքում մենք նկատի ունենք ոչ միայն դպրոցականների հոգնածությունը, այլև չափազանց գերլարվածությունը անսովոր մեծ ֆիզիկական գործունեություն իրականացնելու գործընթացում (տանը, սպորտային ակումբներում և այլն):*




Ծրագրի բեռնաթափման պատմություն


Ծրագրի ծանրաբեռնվածությունը ուսուցիչները ներկայացնում են ոչ թե որպես մեծ թվով թեմաներ, այլ որպես մեծ ծավալի նյութով այդ թեմաները ներկայացումը դասագրքում։ Նրանք առաջարկում են թեման ներկայացնել այնպես, որ տեքստը ունենա հնարավոր փոքր ծավալ։ Սակայն հեղինակները պնդում են, որ նյութը ավելի փոքր ծավալով ներկայացնելու դեպքում այն կդառնա բարդ և սովորողները, ինքնուրույն՝ առանց ուսուցչի լրացուցիչ բացատրության, չեն կարողնա հասկանալ և յուրացնել նյութը։ Այստեղ է ծնվում թեմաների թիվը կրճատելու միտք։ Բայց ո՛չ հեղինակները, ո՛չ ուսուցիչները այս գաղափարը չեն հավանում, որովհետև գիտականությունը պահպանելու համար կրճատված թեմաները ուսուցիչները ստիպված են լինելու ներկայացնել՝ դասը բացատրելիս։


Աշխատանքի փորձ


  1. Ուսումնական նյութն հասանելի դարձնել սովորողների համար՝ դրանց խորությունը աստիճանաբար մեծացնելով։ 

  2. Թեմայի նյութը ներկայացվում է երկու մասով։ Առաջին մասի նյութը պարզեցված է այպես, որ սովորողները այն հեշտությամբ յուրացնում են։ Դա նյութի այն մասն է, որ պետք է հիշել, կարողանալ վերարտադրել, կիրառել այնպիսի առաջադրանքներ կատարելիս, կամ խնդիրներ լուծելիս, որոնց նմանը մինչ այդ կատարել են։ 

  3. Երկրորդ մասի նյութը ավելի բարդ է։ Այն յուրացնելու համար անհրաժեշտ է ունենալ նախնական գիտելիքներ, որոնք յուրացվել են նախորդ դասերի ընթացքում։ Սա նշանակում է կլինեն սովորողներ, որ կյուրացնեն դասի առաջին մասը և չեն կարող յուրացնել մնացած մասը՝ նախնական գիտելիք չունենալու պատճառով։ Այդ գիտելիքը անհրաժեշտ է լրացնել, կամ սովորողը առարկայից կունենա ցածր (4 կամ 5) առաջադիմություն։

Այս քայլերը անելու համար կարիք չկա սպասել նոր դասագրքերի։ Հին դասագրքերով աշխատողները պետք է՝ 

  1. Որոշեն այն առաջադրանքները և հարցերը, որոնց ճիշտ պատասխանող աշակերը, վստահ կլինենք, կկարողանա վերարտադրել, կիրառել այնպիսի առաջադրանքներ կատարելիս, կամ խնդիրներ լուծելիս, որոնց նմանը մինչ այդ կատարել է։ 

  2. Դասից առանձնացնեն այն նյութը, որը սովորելով սովորողը կկարողնա կատարել այդ առաջադրանքները կամ պատասխանել այդ հարցերին։ Սովորաբար այդ առանձնացված նյութը կազմում է դասի տեքստի քսանհինգ տոկոսը։

  3. Այդ նյութը բացատրել դասի ընթացքում այնպես, որ սովորողները յուրացնեն նյութը և սովորեն այն վերարտադրել, կիրառել այնպիսի առաջադրանքներ կատարելիս, կամ խնդիրներ լուծելիս, որոնց նմանը մինչ այդ կատարել են։ 

  4. Բացատրել նյութի մնացած մասը՝ կիրառելով շերտավոր ուսուցմանը համապատասխանող մեթոդներ և հնարներ, որպեսզի բոլոր սովորողները ունենան հնարավորություն, սովորել իրենց հնարավորություններին համապատասխան արագությամբ և չափով։


Իմ կարծիքով՝


Առարկայական ծրագրերը կարիք չկա բեռնաթափել։ Անհրաժեշտ է օգտվել մանկավարժություն գիտության օրենքներից և գնալ հեշտից դժվարը, հայտնիից անհայտը, պարզից բարդը, մոտիկից դեպի հեռավորը։



Գրականություն
Принципы и правила обучения



Comments