Մտավոր գրոհ։ Դասղեկություն

 

Ժամանակի ընթացքում դպրոցի որոշակի պաշտոնների պաշտոնային պարտականությունները փոխվում են, բայց նկարագրությունը մնում է նույնը։ Այսօր էականորեն փոխվել է դասղեկության իրականացման գործընթացը։ 

Համաձայն դպրոցի կանոնադրության 74-րդ կետի դասարանի ղեկավարը (այսուհետ` դասղեկ), իսկ տարրական դպրոցում` դասվարը`

1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում, հայտնաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) և դրա մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնում է դպրոցի տնօրենին` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2) մասնակցում է իր ղեկավարած դասարանում սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դիտարկմանը, բացահայտմանը, գնահատմանը և մանկավարժահոգեբանական աջակցության համապատասխան ծառայությունների մշակմանը, դրանց ապահովմանը.

3) նպաստում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի միասնական մանկավարժական պահանջների կատարման ապահովմանը.

4) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.

5) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, էլեկտրոնային գրանցումները, դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

6) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

7) դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ներկայացնելու հարցը:

Առաջարկում եմ քննարկել այս բոլոր կետերը։ Անհրաժեշտ է հասկանալ ինչն է ժամանակավրեպ, ինչն է անհրաժեշտ փոխել, ինչ է անհրաժեշտ ավելացնել։ 

Ձեր մտքերը գրեք մեկնաբանությունների տողում։

Հետո կքննարենք առցանց։

Comments