Քննարկում «Ուսումնական հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը» թեմայով





Սեպտեմբերի 28-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կրթական ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Գալիկյանի հետ:

Հանդիպման նպատակն էր  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ժ/պ տնօրեն պրն․ Թորոսյանի հետ քննարկել երկարօրյա պարապմունքների ընթացում ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին օժանդակելու հարցը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող Անահիտ Գալիկյանը նշեց, որ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մշակել է մոդուլներ՝ Հայոց լեզու և Մաթեմատիկա առարկաներից՝ տարբեր դասարանների համար. այդ մշակված մոդելները հնարավորություն կտան տարբեր դասարանների սովորողներին՝ ուսուցիչների օգնությամբ լրացնելու նախորդ տարիների բացթողումները: Անահիտ Գալիկյանը  նշեց, որ իրենց նպատակն էր համագործակցելու  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ այդ գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով:

Որոշվեց մշակել առարկայից ցածր առաջադիմությամբ սովորողների համար ուսումնական նյութեր, երկարօրյա խմբի աշխատանքի կազմակերպման վերապատրաստման դասընթաց և առաջին փուլում իրականացնել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների երկարօրյա խմբերում ընդգրկված այդ առարկաների ուսուցիչների համար։

Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)









Comments