ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

 

Մրցույթի չափաբաժիններն (առարկաներն) են՝

 

1.     «Կրթական համալիր ծրագիր վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան) երեխաների համար» նյութերի մշակում

2.    «Կրթական համալիր ծրագիր վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան) երեխաների համար» նյութերի մշակում

3.    «Կրթական համալիր ծրագիր կրտսեր առաջին խմբի (2-3 տարեկան) երեխաների համար» նյութերի մշակում

4.    «Կրթական համալիր ծրագիր կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկան) երեխաների համար» նյութերի մշակում

5.    «Կրթական համալիր ծրագիր միջին խմբի (4-5 տարեկան) երեխաների համար» նյութերի մշակում

6.   «Կրթական համալիր ծրագիր ավագ խմբի (5-6 տարեկան) երեխաների համար» նյութերի մշակում

7.    «0-6 տարեկան երեխաների կրթական համալիր ծրագրերի ֆիզիկական դաստիարակության բաժին» նյութերի մշակում

8.   «0-6 տարեկան երեխաների կրթական համալիր ծրագրերի երաժշտական դաստիարակության բաժին» նյութերի մշակում

9.   «0-6 տարեկան երեխաների համար մշակվող կրթական համալիր ծրագրերի համապատասխանեցումը տարիքային առանձնահատկություններին» խորհրդատվությունների տրամադրում

 

Փորձագետի հիմնական պարտականություններն են՝

Մշակել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթական համալիր (հիմնական)  ծրագիր: Ամբողջական նկարագրությունը ներկայացված է ստորև բերված հղմամբ։

 

Մրցույթը կայանալու է armeps.am Էլեկտրոնային գնումների հարթակում:

 

Մրցույթի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ  gnumner.am պաշտոնական կայքում (ծածկագիր՝ <<ԿԶՆԱԿ-ԳՀԾՁԲ-21/37>> ) կամ տեսնել կից հղմամբ.  

 

https://armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=7722332 :

 

Մասնակցության պարտադիր պահանջներ

1-6-րդ չափաբաժինների համար մրցույթին կարող է մասնակցել բարձրագույն մասնագիտական (նախադպրոցական) կրթություն կամ նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անձը:

7-րդ չափաբաժնի համար մրցույթին կարող է մասնակցել միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող կամ նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական (ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ) գործունեության ստաժ ունեցող անձը:

8-րդ չափաբաժնի համար մրցույթին կարող է մասնակցել միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն կամ նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական գործունեության (երաժշտական դաստիարակության ուղղությամբ) ստաժ ունեցող անձը:

9-րդ չափաբաժնի համար մրցույթին կարող է մասնակցել բարձրագույն մասնագիտական (հոգեբան) կրթություն ունեցող անձը:

 

Մասնակցության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում.

Եթե դժվարություններ կառաջանան armeps Էլեկտրոնային գնումների հարթակում մրցույթին մասնակցելու գործընթացում, «ԿԶՆԱԿ» հիմնադրամը  պատրաստակումություն է հայտնում օժանդակել: Այդ գործընթացը իրականացնելու նպատակով պահանջվում են տվյալները ըստ ներքոհիշյալ աղյուսակի՝

 

1.     Անուն Հայրանուն Ազգանուն հայերենով

 

2.    Անուն Հայրանուն Ազգանուն ռուսերենով

 

3.    Գրանցման հասցե հայերենով

 

4.    Գրանցման հասցե ռուսերենով

 

5.    Անձնագրի կամ նույնականացման քարտի համար

 

6.    Ում կողմից տրված և երբ

 

7.    Սոց. քարտի համար (հանրային ծառայությունների համարանիշ)

 

8.    Ծննդյան տարեթիվ

 

9.    Էլեկտրոնային փոստի հասցե

 

10.  Հեռախոսահամար

 

11.   Բանկ

 

12.  Բանկի հաշվեհամար

 

13.  Մրցույթի այն առարկայի անվանումը կամ համարը, որին ցանկանում եք մասնակցել (ըստ վերը նշված ցուցակի)

 

 

Պարտադիր ներկայացվում է նաև.

1-6 չափաբաժինների համար կա՛մ դիպլոմի պատճեն, կա՛մ տեղեկանք աշխատավայրից, որ Դուք նվազագույնը երկու տարի աշխատել եք նախադպրոցական կրթության ոլորտում.

7-րդ չափաբաժնի համար կա՛մ դիպլոմի պատճեն (միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական), կա՛մ տեղեկանք աշխատավայրից, որ Դուք նվազագույնը երկու տարի աշխատել եք նախադպրոցական կրթության ոլորտում ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ.

8-րդ չափաբաժնի համար կա՛մ դիպլոմի պատճեն (միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական), կա՛մ տեղեկանք աշխատավայրից, որ Դուք նվազագույնը երկու տարի աշխատել եք նախադպրոցական կրթության ոլորտում երաժշտական դաստիարակության ուղղությամբ.

9-րդ չափաբաժնի համար հոգեբանի դիպլոմի պատճեն։

 

Լրացուցիչ ներկայացվում են տվյալներ, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մրցույթում բալեր հավաքելու համար (դրանց ներկայացումը պարտադիր չէ).

 

  1. Նախադպրոցական կրթության ոլորտում
    • մանկավարժական գործունեության փորձը տարիներով,
    • որտեղ եք աշխատել,
    • ինչպես նաև տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի լուսապատճեն, որոնցով կհիմնավորվի Ձեր ստաժը.
  2. Հոգեբանի գծով դիմելու համար (9-րդ չափաբաժին) անհրաժեշտ է հոգեբանի մասնագիտական գործունեության փորձ, ցանկալի է նախադպրոցական տարիքի երեխաների հետ։ Նույնպես ներկայացվում է.
    • փորձը տարիներով,
    • որտեղ եք աշխատել,
    • ինչպես նաև տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի լուսապատճեն, որոնցով կհիմնավորվի Ձեր ստաժը.
  3. Հիմնավորող փաստաթուղթ (վկայական, տեղեկանք և այլն), որ դուք եղել եք նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները մշակող մասնագիտական խմբի անդամ.
  4. Նախադպրոցական կրթական համալիր ծրագրի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, որը ցույց կտա, որ Դուք Նախադպրոցական կրթական համալիր ծրագրի հեղինակ կամ համահեղինակ եք.
  5. Հրատարակված ձեռնարկի տիտղոսաթերթի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ Դուք նախադպրոցական ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների հեղինակ կամ համահեղինակ եք.
  6. Հոգեբանի գծով դիմելու համար (9-րդ չափաբաժին) հրատարակված ձեռնարկի տիտղոսաթերթի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ Դուք նախադպրոցական տարիքի երեխաների համար մշակված հոգեբանական ձեռնարկներ եք

Մրցույթի համար վերոնշյալ տվյալները անհրաժեշտ է կրիչով ներկայացնել՝ Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող (ԿԱԻ նախկին շենք) «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ՝ Լուսինե Ստեփանյանին սենյակ: Տվյալների ներկայացման վերջնաժամկետն է 05.10.2021թ. ժամը 15:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:

 


Comments