Սեմինար-քննարկում «Բանավոր խոսքի գնահատման սանդղակի գործնական կիրառությունը» թեմայով

 


Հոկտեմբերի 20-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում,Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար, որը վարեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի  Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները՝ Կարինե Պողոսյանը և Սաթենիկ Հայթյանը։  Ստորև ներկայացնենք սեմինար-քննարկման ամփոփ նկարագիրը․

Թեմա՝ «Բանավոր խոսքի գնահատման սանդղակի գործնական կիրառությունը»։

Նպատակը՝  ձևավորել բանավոր խոսքի սանդղակ կազմելու և յուրաքանչյուր առարկայի դաշտում այն տեղայնացնելու և գործնականում կիրառելու հմտություններ:

Վերջնարդյունքներ՝ 

Մասնակիցները՝ 

  • հստակ պատկերացում կկազմեն բանավոր խոսքի գնահատման սանդղակի կառուցվածքի մասին,

  • կկարողանան հարմարեցնել առարկայի ծրագրային վերջնարդյունքները բանավոր խոսքի սանդղակի չափանիշներին,

  • կկարողանան կիրառել սանդղակը ինչպես ձևավորող գնահատման գործիք, այնպես էլ միավորային գնահատման նպատակով:  


Սեմինար-քննարկամ ընթացքում կարևորվեց միավորային և ձևավորող գնահատման տեսակներից մեկը՝ բանավոր հարցումը, որն իրականացվում է բոլոր դասարաններում և բոլոր առարկաներից: Բանավոր հարցման միջոցով ստուգվում են ինչպես սովորողի մտապահման ու վերարտադրման, այնպես էլ նյութի գիտակցված ընկալման մակարդակը: Սեմինարավարները ձևավորող գնահատում իրականացնելու համար արդյունավետ միջոց են համարում գնահատման տարբեր սանդղակները: Անդրադարձ կատարվեց նաև Հանրակրթական դպրոցներում ԿԱՊԿՈւ սովորողների բանավոր խոսքի բնութագրական գնահատման սանդղակին, քանի որ գնահատման  ընթացքում ուսուցիչները  որոշակի դժվարություններ են ունենում։ Սանդղակում ներկայացված են բանավոր խոսքի գնահատման չափանիշները և դրանց ցուցիչները, որոնք բխում են սովորողների զարգացնման առանձնահատկություններից և կարիքներից։ Սեմինարավարները հանդիպման ընթացքում  իրականացրեցին խմբային տարբեր աշխատանքներ։


 Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)











Comments