Տավուշ։ Մշտադիտարկումներ Իջևանի շրջանում

 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամը  շարունակում է  այցելությունների շարքը՝ Տավուշի մարզի Հանրակրթական ուսումնական հաստատություններ։ 

Սեպտեմբերի 27-29-ը  այցելություն կատարեցին Տավուշի մարզի  Իջևան  քաղաքի և հարակից շրջանների թվով 24 դպրոցներ, որտեղ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները կատարեցին իրենց մշտադիտարկումները դասալսումների, իրականացված մասնագիտական խորհրդատվության միջոցով։

Այցելության նպատակն էր դիտարկել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչի և առարկայական ծրագրերի կիրառումը, ուսուցիչների հաջողությունները և դժվարությունները, կազմակերպել մեթոդական աջակցություն։

Դասալսումներից  հետո իրականցվեցին սեմինարներ դպրոցի տնօրենների, տնօրենի տեղակալների, ուսուցիչների համար, քննարկվեցին նոր չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ առաջացած հարցեր, դժվարություններ և խնդիրներ,  տրվեցին պարզաբանումներ։ 

Ուսուցիչները դասավանդման ժամանակ ունեցել են որոշակի դժվարություններ՝ կապված նոր չափորոշիչների և մեթոդական նյութերի հետ: Նրանք փորձում են գտնել նմանություններ և տարբերություններ հին և նոր չափորոշիչների միջև:

Ուսուցիչները փորձում են դասը մատուցել ավելի նպատակային՝ հասնելով վերջնարդյունքներին: Վերջիններս նշեցին, որ որոշակի դժվարությունների են հանդիպում՝ կապված կարողունակությունների, դիրքորոշման և արժեհամակարգի ձևավորման գործում: Ուսուցիչները առաջարկեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամին՝ ապահովելու այնպիսի մեթոդներ, հնարներ և ռազմավարություն, ինչը կհեշտացնեն իրենց աշխատանքը:

   

   

   

   
 

 Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)

Comments