«ԿԶՆԱԿ» հիմնադրամում համագործակցությունը Արմավիրի մարզի դպրոցների հետ



Հոկտեմբերի 4-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Արմավիրի մարզի թվով 5 դպրոցների տնօրենների հետ։Համագործակցության  նպատակն է դպրոցներում իրականացնել «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել սովորողների մոտ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, որպեսզի սովորողները կարողանան ավելի սահուն կարդալ, խոսել, պատմել, կարդացածը վերլուծել և անկաշկանդ հաղորդակցվել։ 

«ԿԶՆԱԿ» հիմնադրամը սկսում է իր «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը, վերջինս իրականացվում է պարտադիր կրթության առաջին աստիճանից։ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից մշակվել է ձեռնարկ-ուղեցույց, որի հիման վրա դպրոցներում կազմակերպվելու են վերապատրաստումներ դպրոցների տնօրեների, փոխտնօրենների, մեթոդմիավորման նախագահների, դասվարների, գրադարանավարների և տարրական դասարանների սովորողների ծնողների համար։

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի և Արմավիր մարզի դպրոցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Ընթերցանության դասընթացները ընթանալու են՝ ըստ ուղեցույցի։ Յուրաքանչյուր ամիս գնահատվելու են սովորողների ընթերցանության հմտությունները և կիսամյակի վերջում ամփոփվելու է կատարված աշխատանքները: 


 Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)












Comments