ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԿԶՆԱԿ» և «ԿԱԶԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԵՋԵՎ



 Հոկտեմբերի 25-ին  «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ  հանդիպում` հոգեբարձուների խորհրդի անդամների և  «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանի հետ։ Հանդիպման ժամանակ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը կնքեցին փոխըմբռնման պայմանագիր, որի նպատակն է ուսումնական հաստատություններում քաղաքացիական կրթության և հանրակրթության բնագավառում ոչ ֆորմալ կրթական մոտեցումների, ինչպես նաև դրա գործիքակազմի կիրառմանն ու տարածմանը աջակցելը։

 Հանդիպման ժամանակ ներկայացվեց «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի գործունեությունը, ապագա ծրագրերը` ուղղված Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություննեում իրականացվելիք ծրագրերին։


Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)














Comments