Սեմինար-քննարկում «Ձևավորող գնահատումը կերպարվեստի դասընթացում» թեմայով

 Նոյեմբերի 25-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամում կազմակերպվել է առկա սեմինար՝ «Ձևավորող գնահատումը կերպարվեստի դասընթացում» թեմայով:

Սեմինարի օրակարգը․ 

1.Ներկայացնել գնահատման հիմնական սկզբունքները, նոր մոտեցումները, ձևավորող գնահատման գործիքները։  

2.Քննարկել «Կերպարվեստ» առարկայի դասավանդման ընթացքում իրականացվող գնահատման արդյունավետ ձևերի կիրառման գործընթացը։

3. Ձևավորող գնահատում իրականացնելիս ի հայտ եկած հնարավոր դժվարությունները, թերացումները, խնդիրները և դասընթացի արդյունավետ իրականացումը:

4.Դասի ճիշտ պլանավորման, ուսումնառության վերջնարդյունքների ապահովման, համապատասխան մեթոդական հնարների կիրառումը և միջառարկայական կապերի ապահովումը։ 

Սեմինարի հակիրճ նկարագիրը. 

Ներկայացվեց սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման հիմնական սկզբունքներին վերաբերվող սահիկաշար, որտեղ հիմնական շեշտը դրված էր Կերպարվեստ առարկայի դասավանդման ընթացքում կիրառվող գնահատման ձևերին։
Սենինարավարը կիրառեց բաշխիչ նյութեր, իրականացնելով քննարկում, հարց ու պատասխան, խմբային աշխատանք։ 

Սեմինարի ընթացքում վերլուծվեց և ամրապնդվեց ՀՊՉ-ը և առարկայական չափորոշիչներով ներկայացված վերջնարդյունքները՝ որպես գնահատում իրականացնելու նպատակ։
Փորձեցինք կազմել ձևավորող գնահատման ձևաթղթեր՝ համադրելով անհրաժեշտ փաստաթղթերը և գործիքները։
Ներկայցվեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի բլոգի բաժինները,  գործիքները և նյութերը։ 
Սեմինարի ընթացքում քննարկվեց նաև կամավոր ատեստավորմանը մասնակցել ցանկացող՝ կերպարվեստի ուսուցիչներին ներկայացվող գիտելիքների ստուգման ձևերը և մոտեցումները։ 
 Ուսուցիչները պետք է մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրեն ձևավորող գնահատման գործիքները, կազմեն համապատասխան ստուգաթերթեր, իրականացնեն փորձակումներ և ներկայացնեն իրենց առաջարկությունները։

ԿԶՆԱԿ-ի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ՝ Մարիամ Պետրոսյան











Comments