Սեմինար-քննարկում «Խնդիրների լուծման ուսուցումը լեզվական գրագիտության կարողունակության ձևավորման համատեքստում» թեմայով

 2021թ. նոյեմբերի 23-ին «ԿԶՆԱԿ»  հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ  «Խնդիրների լուծման ուսուցումը լեզվական գրագիտության կարողունակության ձևավորման համատեքստում» թեմայով սեմինար, որին ներկա էին թվով 14 մասնակից՝ Երևանից և տարբեր մարզերից: 

Օրակարգ
Ծանոթության վարժություն                                                          5 ր
Սահիկաշարի ներկայացում                                                         10 ր
«Կարուսել» մեթոդի օգնությամբ խնդիրների լուծում:                20 ր
Խմբերը ներկայացնում են կատարած աշխատանքները:  15 ր 
 Կազմակերպում ենք համալսարանային /ֆրոնտալ/ քննարկում. ի՞նչ քայլա շարով ենք իրականացնելու, որքանո՞վ էր արդյունավետ մեթոդը, ո՞ր դասերին կարող եք օգտագործել:  10 ր                          

Ընդմիջում                                                                 5ր
Սահիկաշարի ներկայացում:                                     15 ր
Մասնակիցներին ներկայացվում են «Շիրակացու խնդիրներից», «Ոսկե սալոր ները» մաթեմատիկական հեքիաթի շուրջ կազմակերպվող աշխատանքները՝ խնդրի լուծման ուսուցումը՝ հասկանալով կարդալու որակական պահանջի կարևորման տեսանկյունից: Կիրառվել է 1,2,3՝ խնդիրը բերեք մեթոդը: 15 ր 
                                                                                   
 Քննարկում. ի՞նչ քայլաշարով եք իրականացնելու, ուրիշ ի՞նչ մեթոդով կա րող եք իրականացնել վերոնշյալ աշխատանքը: 10 ր
Ամփոփումն իրականացվեց «Ճամպրուկ, մսաղաց, աղբաման» մեթոդի միջոցով:10ր                                   
Հետադարձ կապի ապահովման նպատակով՝ մասնակիցներին հանձնարարել գործնական աշխատանք, մասնավորապես՝ ձեր դասավանդած առարկայի շրջանակում կիրառել սեմինարի ընթաց քում սովորած մեթոդները՝ փոխելով  խնդիրները, սեմինարի ընթացքում ձեռք բերածը ընդհանրացնել դպրոցում: 5 ր

 Ծանոթության վարժությունից հետո սահիկաշարի ցուցադրմամբ ներկայացվեց ուսումնասիրվող նյութը,  քննարկվեցին ոչ ստանդարտ բնույթի խնդիրներ, կիրառվեցին մեթոդներ, որոնք  ուսուցիչը կարող է օգտագործել դասագործընթացում:
Մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով մշակեցին «Ոսկե սալորները» մաթեմատիկական հեքիաթի իրականացման մեթոդական քայլաշարը:
Խմբերը ներկայացրին իրենց աշխատանքները՝ կարևորելով մաթեմատիկայի ուսումնական գործընթացում լեզվական կարողունակության ձևավորման պատշաճ մակարդակի ապահովման հարցը: 
 Կատարեցինք անդրադարձ «Ճամպրուկ, մսաղաց, աղբաման» մեթոդի միջոցով:
Հետադարձ կապի ապահովման նպատակով՝ մասնակիցներին հանձնարարվեց գործնական աշխատանք. աշխատանքները կվերլուծվեն երկշաբաթյա ժամկետում:



Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ՝  Մարինե Մանուկյան

 






 


 

 

 


 

Comments