«ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետների այցելությունը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ուսումնական հաստատություն

   

  Նոյեմբերի 17-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի  ժ/պ տնօրեն Արտաշես Թորոսյանը և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները Տավուշի մարզում իրականացվող հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ծրագրերի փորձարկման շրջանակում այցելեցին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոց ՊՈԱԿ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ Դիլիջան համայնքի հումանիտար առարկաների ուսուցիչների, տնօրենների և փոխտնօրենների հետ։

Դիլիջանի համայնքի ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպված  քննարկում-սեմինարների նպատակն էր՝

  • վերհանել և պարզաբանել ուսումնական հաստատությունների աշխատանքների պլանավորման ընթացքում առաջացած խնդիրները, առաջարկել նոր լուծումներ
  • աջակցել ուսուցիչներին առարկայական նոր չափորոշիչների հիման վրա ուսումնա­ռության պլանավորման, կազմակերպման և իրականացման գործընթաց­ներում
  • բացահայտել առարկայական չափորոշիչների փորձարկման ընթացքում ի հայտ եկած հնարավոր դժվարությունները, թերացումները, խնդիրները և նպաստել առարկայական չափո­րոշիչների ու ծրագրերի բարելավման գործընթացներին
  • օժանդակել ուսուցիչներին դասի ճիշտ պլանավորման, ուսումնառության վերջնարդյունք­ների ապահովման, համապատասխան մեթոդական հնարների կիրառման, միջառար­կայական կապերի ապահովման գործընթացում
  • ներկայացնել ուսումնառության արդյուքների գնահատման նոր գործիքներ։
Արտաշես Թորոսյանը հանդիպեց Դիլիջան համայնքի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ, որոնք ներկայացրին իրենց մտահոգությունները, հնչեցին բազմաթիվ հարցեր հանրակրթության պետական չափորոշչի,  ուսումնական պլանի, գնահատման, առարկայական նոր չափորոշիչների վերաբերյալ։
Քննարկումը շատ բովանդակալից էր, հագեցած էր հարց ու պատասխաններով։

 Դիլիջանի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների հումանիտար բոլոր առարկաների (Հայոց լեզու և գրականություն,  Հայոց պատմություն, Օտար լեզու, ՆԶՊ, Ֆիզկուլտուրա, Շախմատ, Արվեստ և արհեստ) ուսուցիչների հետ իրականացվեց հանդիպում, որի ընթացքում «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տարբեր մասնագետներ քննարկեցին դասի արդյունավետ պլանավորման գործընթացի առանձնահատկությունները։ Հիմնադրամի աշխատակիցները  պատասխանեցին ուսուցիչների մտահոգող հարցերին։

Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան ( «ԿԶՆԱԿ» հիմնադրամ)
























Comments