Սեմինար-քննարկում «Մոտիվացիայի բարձրացման անհրաժեշտությունը դասավանդման գործընթացում» թեմայով


 Սույն թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ հերթական առկա սեմինարը՝ «Մոտիվացիայի բարձրացման անհրաժեշտությունը դասավանդման գործընթացում» թեմայով:

Սեմինարի նպատակն էր ՝ 

Դասավանդման գործընթացում սովորողների նեգրավվածության և ուսումնառության մոտիվացիայի բարձրացման անհրաժեշտությունը, /սովորելու ցանկություն և պահանջ, հետաքրքրություն, պատրաստակամություն առաջացնելը/ տարբեր հնարների ներկայացման միջոցով: 

Գնահատման դերը սովորողների ուսումնառության մոտիվացիայի բարձրացման գործում: 

Սեմինարի ավարտին, ինչպես նաև հետագա շարունակական աշխատանքների ընթացքում ակնկալվում է, որ  մասնակիցները՝ 

կիմանան սովորողների  մոտիվացիան բարձրացնելու տարբեր ուղիները, 

կկիրառեն դասավանդման տարբեր մեթոդներ, որոնց միջոցով աշակերտներին կներգրավեն դասապրոցեսի մեջ և դրանով իսկ կբարձրացնեն սովորելու նկատմամբ վերջիններիս մոտիվացիան: 

կկարողանան օբյեկտիվորեն կատարել գնահատում՝ սովորողների մոտիվացիան բարձրացնելու նպատակով: 

 Սեմինարի ընթացքում տեսական նյութը զուգորդվում էր գործնական տարբեր  աշխատանքով, որի ընթացքում մասնակիցները աշխատանքները ներկայացնում էին  խմբային և անհատական տարբերակով:

Սեմինարի մասնակիցները բավականին ակտիվ մասնակցել էին բոլոր քննարկումներին: 

Որպես սեմինարի ավարտական առաջադրանք հանձնարարվեց  ներկայացնել որևէ մեթոդ, առաջադրանքների տեսակներ, որոնք բարձրացնում են  սովորողների մոտիվացիան և  նպաստում արդյունավետ ուսուցմանն ու ուսումնառությանը։  

Առաջարկվեց ժամանակահատվածը՝ 1 շաբաթ մշակել, 1 շաբաթ փորձարկել։ 

Սեմինարի  մասնակիցներից ցանկություն հայտնեցին շարունակել աշխատանքները:


 

  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի  գնահատման մշակման և զարգացման բաժնի

մասնագետ՝ Սաթենիկ Հայթյան






Comments