Սույն թվականի դեկտեմբերի 16-ին «ԿԶՆԱԿ» հիմանդրամում տեղի ունեցավ առկա սեմինար՝ «Նախագիծ, նախագծի իրականացման քայլերը» թեմայով:
Սեմինարի նպատակն էր՝
Ներկայացնել նախագծային աշխատանքների իրականացման
- քայլերը
- տեսակները
- ներկայացման ձևերը
- գնահատման չափանիշները
Սեմինարի ավարտին, ինչպես նաև հետագա շարունակական աշխատանքների ընթացքում ակնկալվում է, որ մասնակիցները՝
կիմանան ՝
- նախագծերի իրականացման առանձնահատկությունները՝ ի նպաստ սովորողի ճանաչողական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և ստեղծագործական մտածողության ձևավորման ու զարգացման նպատակով,
- նախագծերի իրականացման քայլեր,
- նախագծերի գնահատման չափանիշները:
Սեմինարի ընթացքում տեսական նյութը զուգորդվում էր գործնական տարբեր աշխատանքով, որի ընթացքում մասնակիցները աշխատանքները ներկայացնում էին խմբային և անհատական տարբերակով:
Սեմինարի մասնակիցները բավականին ակտիվ մասնակցել էին բոլոր քննարկումներին, նրանք կարևորեցին սեմինարների անընդհատ հետևողական կազմակերպումը և հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ հետագայում աշխատանքները շարունակելու ուղղությամբ:
Որպես սեմինարի ավարտական առաջադրանք հանձնարարվեց սովորողների հետ միասին ծրագրային նյութից ընտրել թեմա և իրականացնել կարճաժամկետ նախագիծ: Հաջորդ առկա հանդիպմանը ներկայացնել արդյունքները:
Սեմինարի մասնակիցներից ցանկություն հայտնեցին շարունակել աշխատանքները:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի
մասնագետ՝ Սաթենիկ Հայթյան
Comments
Post a Comment