Սեմինար-քննարկում «ԿԶՆԱԿ» հիմնադրամում «Նախագծային ուսուցումը ԲՏՃՄ ոլորտում, պլանավորման սկզբունքները » թեմայով


 Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի դահլիճում կայացավ սեմինար-քննարկում  «Նախագծային ուսուցումը ԲՏՃՄ ոլորտում, պլանավորման սկզբունքները» թեմայով։ 

Սեմինարը վարում էր «ԿԶՆԱԿ»հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի ԲՏՃՄ մասնագետ, ք․գ․թ․ Կարինե Ավետիսյանը։ 

Օրակարգում՝ 

  • Մասնակիցների գրանցում: Կարիքների  վերհանում,
  •        Դասախոսություն «Նախագծային մեթոդը,որպես սովորողների,                                                   ստեղծագործական մտածողության զարգացման միջոց»,
  • Նախագծային աշխատանքների տեսակները։ Նախագծային գործունեության                   հիմնական փուլերը, 
  • Նախագծի պլանավուրում, իրականացման քայլաշարի ներկայացում,
  • Խմբային աշխատանքներ, քննարկումներ, անդրադարձ,

Սեմինարի կազմակերպման նպատակները՝

  • Ծանոթացնել ուսուցիչներին նախագծային ուսուցման առանձնահատ-կություններին,  նշել դրա  ուժեղ և թերի կողմերը։ 
  • Ըստ նոր չափորոշիչների նշել  դրա պլանավորման  և իրականացման սկզբունքները։ 
  • Զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները, ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողունակությունները:
  • Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի պլանավորած վերջնարդյունքների հասանելիություն:


Սեմինարին մասնակցող  տարբեր  դպրոցների  բնագիտական  առարկաների   ուսուցիչներին մատուցվեց ծավալուն դասախոսություն  «Նախագծային ուսուցումը, որպես սովորողների ստեղծագործական   մտածողության զարգացման միջոց» թեմայով։   

Ուսուցիչները ծանոթացան նախագծային ուսուցման սկզբունքներին, դրա ուժեղ և թույլ կողմերին։ Տարբերակեցին  նախագծային աշխատանքների տեսակները, կազմակերպման փուլերը և նախագծի իրականացման քայլաշարը, արդյունքների գնահատումը։ Բուռն քննարկումների, խմբային աշխատանքի արդյունքում ուսուցիչներն արժևորեցին ուսուցման գործընթացում նախագծային աշխատանքների կարևորությունը՝ գիտելիքների, ունակությունների, հմտությունների գնահատումից՝ կարողունակությունների և վերջնարդյունքների  գնահատմանն անցում կատարելու, ինչպես  նաև նոր՝ ՀՊՉ-ի պահանջների իրականացումն ապահովելու  գործում։

Ծավալված խմբային աշխատանքների, քննարկումների արդյունքում որոշվեց ևս մեկ ամիս հետո  կազմակերպել հանդիպում և ունկընդրել յուրաքանչյուր մասնակցի  կողմից իրականացված նախագծի ներկայացումը։ 


«ԿԶՆԱԿ» հիմնադրամի Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի ԲՏՃՄ մասնագետ, ք․գ․թ․ Կարինե Ավետիսյանը

















Comments