ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի մշտադիտարկումները շարունակվում են Տավուշի մարզում

    Փետրվարի 15-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները Տավուշի մարզում իրականացվող հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների, ծրագրերի փորձարկման շրջանակում այցելեցին Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանի  հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ իրականացրել են դասալսումներ փորձարկվող դասարաններում։

 Այցին մասնակցում էր նաև  Գերմանիայից ժամանած «Հայկական կամավորների կորպուս» կազմակերպության կամավոր Հանս-Քրիստոֆ Պոշան, որի  այցի նպատակն էր  սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել հայ ուսուցիչների աշխատանքը և նրանց հետ կատարել քննարկումներ։ Նա Դիլիջանի համար 6 հիմնական դպրոցում ներկա է գտնվել գերմաներենի և ռուսաց լեզվի դասերին, հետադարձ կապ ապահովելով՝ իրականացրել է խորհրդատվություն՝ ուսուցիչներին օժանդակելու նպատակով։ 

Դիլիջանի համար 6 հիմնական և Հաղարծնի միջնակարգ դպրոցներում մեր մասնագետները իրականացրին փորձարկվող 2-րդ դասարանների սովորողների ընթերցանության տեխնիկայի ստուգում։

Դասալսումներից հետո «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները իրականացրել են սեմինար-քննարկումներ Դիլիջանի  ավագ  և Հաղարծնի միջնակարգ դպրոցներում։

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետներ Տ․ Մարաբյանը և Ա․ Մարտիրոսյանը տնօրենների և ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալների  համար վարեցին սեմինար՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբերի ձևավորման,  գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման  թեմայով։

Դասընթացավարները անդրադարձան նաև ուսումնական հաստատությունների տարեկան աշխատանքային պլանին, միավորային գնահատման փոփոխություններին,հունվար և փետրվար ամիսների մանկավարժական խորհրդի և մեթոդմիավորման նիստերի արձանագրություններին։ 

 Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետները  առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման գործընթացի արդյունավետությունը  գնահատելու նպատակով իրականացրին դասալսումներ և  անցկացրին սեմինարներ:

Սեմինարների ընթացքում փորձարկվող դասարաններում դասավանդման արդյունավետության բարձրացման նպատակով ուսուցիչների հետ քննարկվեց վերջնարդյունքներին հասնելու համար դասի ճիշտ պլանավորման անհրաժեշտությունը, ներկայացվեց այդ նպատակով նրանց հետ առաջիկայում իրականացվելիք այն աշխատանքը, որ պլանավորել են «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները։

Այնուհետև անդրադարձ կատարվեց ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հետ կապված ուսուցիչների հարցերին և մտահոգություններին:


Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)












Comments