ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի մշտադիտարկումները շարունակվում են Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում

 Փետրվարի 18-ն և 21-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները Տավուշի մարզում իրականացվող հանրակրթության պետական նոր չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների, ծրագրերի փորձարկման շրջանակում այցելեցին Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի  հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ իրականացրեցին դասալսումներ փորձարկվող դասարաններում։

 Աշխատանքային այցի  նպատակն էր՝

ա․ Գնահատել ՀՊՉ և առարկայական ծրագրերի խնդիրները,

բ․ Աջացկել խնդիրների վերացմանը,

դ․ Առաջարկություններ ներկայացնել ՀՊՉ և ԱՉԾ մեջ փոփոխություններ կատարելու համար:

Նպատակին հասնելու համար պետք է իրականացնել հետևյալ խնդիրները՝

ա․ Գնահատել ՀՊՉ-ի կիրառման որակը ուսումնական հաստատություններում,

բ․ Գնահատել առարկայական չափորոշիչների և ծրագրերի կիարառման որակը 

գ․ Գնահատել սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատման կիարառման որակը,

դ․ Իրականացնել սեմինարներ կառավարման, գնահատման, դասավանդման թեմաներով։

Դասալսումներից հետո «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները իրականացրել են սեմինար-քննարկումներ Իջևանի թիվ 5  և  թիվ 1 հիմնական դպրոցներում։

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետները  առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման գործընթացի արդյունավետությունը  գնահատելու նպատակով իրականացվեցին դասալսումներ և  սեմինարներ:

Սեմինարների ընթացքում փորձարկվող դասարաններում դասավանդման արդյունավետության բարձրացման նպատակով ուսուցիչների հետ քննարկվեց վերջնարդյունքներին հասնելու համար դասի ճիշտ պլանավորման անհրաժեշտությունը, ներկայացվեց այդ նպատակով նրանց հետ առաջիկայում իրականացվելիք այն աշխատանքը, որ պլանավորել են «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները։

Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները ներկայացրեցին ՝ միավորային գնահատման սկզբունքները՝ ըստ նոր ՀՊՉ-ի գնահատման փորձարկվող կարգի։

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետները,  տնօրենների և ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալների  համար, վարեցին սեմինար՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբերի ձևավորման,  գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման  թեմայով։

Դասընթացավարները անդրադարձան նաև ուսումնական հաստատությունների տարեկան աշխատանքային պլանին, միավորային գնահատման փոփոխություններին,հունվար և փետրվար ամիսների մանկավարժական խորհրդի և մեթոդմիավորման նիստերի արձանագրություններին։ 

Սեմինարի ավարտին ուսուցիչները իրենց հուզող հարցերը ուղղեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետներին՝ ստանալով սպառիչ պատասխանները՝ վերը նշված թեմաների վերաբերյալ:

Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)




Comments