«Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիր



 «ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը:

 Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյանքի, հանրային նշանակության և ընտանիքներում ընդունված ավանդույթների արդյունքում կընդլայնեն նրանց աշխարհճանաչողությունը, աշխարհայացքն ու արժեհամակարգը։ 

Ծրագրի ավարտին աշակերտների մոտ կձևավորվեն․

ինքնուրույն և գիտակցված որոշումներ կայացնելու հմտություններ

ինքնանդրադարձման, ինքնակազմակերպման և ինքնաճանաչման հմտություններ

հայ մշակույթն ու ընտանեկան ավանդույթները ներկայացնելու հմտություններ

հարգանք սեփական անձի և այլոց հանդեպ՝ անկախ բնակության վայրից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից

սեփական ինքնությունը՝ ընտանիքի, համայնքի և պետության դերում ճանաչելու և գնահատելու հմտություններ

նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի կազմման, բլոգների վարման և այլ հմտություններ։

Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են երկու շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում և կրթությունը շարունակել համայնքի դպրոցում: Աշակերտների ընտրությունը կկատարվի դպրոցների կողմից:

Ծրագրի տևողությունը.

Ապրիլի 18-ից մայիսի 1-ը:

Ծրագիրը կամփոփվի մայիսի 1-ին գալա հանդիպմամբ՝ «Երևան իմ սեր» հիմնադրամում:

Ինչպես դիմել.

Ծրագրին մասնակցել ցանկացող դպրոցները կարող են գրանցվել հետևյալ հղումով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdaGBB3tYRmHWPX0Ob8AW7M71v3yh4i_fn1_17Zkebv-tHCLg/viewform մինչև ապրիլի 4-ը: Դպրոցների ընտրությունը կկատարվի ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից:

Աշակերտների տեղափոխման ծախսերը հոգալու են համագործակցող և ընտրված դպրոցները:


Հարցերի դեպքում զանգահարել +37499771315 Նարինե Մնացականյանին:


Comments