Մեկնարկում է «Սովորողի ձայնը» նախագիծը


 

 Հարգելի՛ սովորող, եթե սովորում ես Երևանի կամ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցի 7–12-րդ դասարանում և ուզում ես բարձրաձայնել քեզ և մյուս սովորողներին հուզող հարցերը, ապա «Սովորողի ձայնը» նախագիծը քեզ համար է։ 

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հրավիրում է Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սովորողներին մասնակցելու «Սովորողի ձայնը» նախագծին։ 

Նախագիծը նպատակ ունի ստեղծել հարթակ, որտեղ սովորողները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց տեսակետները, ներկայացնելու իրենց և իրենց հասակակիցների կրթական կարիքները, հետաքրքրություններն ու առաջարկությունները և մասնակցելու կրթական գործընթացների բարելավմանն ուղղված քննարկումներին ու նախաձեռնություններին։  

Նախագծի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել հանդիպումների, քննարկումների և աշխատաժողովների, իրենց դպրոցներում կազմակերպել քննարկումներ, ներկայացնել իրենց հասակակիցների բարձրացրած հարցերն ու առաջարկությունները, համագործակցել այլ դպրոցների սովորողների հետ և մշակել կրթական միջավայրի բարելավմանն ուղղված գաղափարներ ու նախաձեռնություններ։  

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ kznak.sovoroghi.dzayn@gmail.com էլեկտրոնային հասցեին մեկ նամակով ուղարկել մասնակցության ամբողջական փաթեթը՝ 

  • լրացված մասնակցության հայտը, 
  • մոտիվացիոն նամակը,  
  • տեսաուղերձը,  
  • դպրոցում սովորելու վերաբերյալ տնօրենի կողմից տրված տեղեկանք,
  • ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնություն՝ նախագծին մասնակցելու վերաբերյալ՝ սովորողի անչափահաս լինելու դեպքում։  

Մասնակցության հայտի և ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնության ձևերը, մոտիվացիոն նամակի և տեսաուղերձի ներկայացման պահանջները, մասնակիցների ընտրության չափանիշները և կարգը կցվում են հայտարարությանը։ 

Մասնակցության հայտի և ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնության ձևերը, մոտիվացիոն նամակի և տեսաուղերձի ներկայացման պահանջները, մասնակիցների ընտրության չափանիշները և կարգը կցվում են հայտարարությանը։ 

Հղումները ստորև

  1. Մոտիվացիոն նամակի և տեսաուղերձի պահանջները
  2. Մասնակիցների ընտրության չափանիշները և կարգը 
  3. Մասնակցության հայտ
  4.  Համաձայնություն 

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի նախապես սահմանված չափանիշների և կարգի համաձայն։ Նախագծում կընդգրկվեն Երևանից և ՀՀ մարզերից մինչև 25 սովորող՝ հաշվի առնելով տարածքային ներկայացվածությունը։  

Նախագծի վերաբերյալ հարցերը կարող եք ուղարկել նույն էլեկտրոնային հասցեին,  կամ աշխատանքային օրերին զանգահարել 033572111 հեռախոսահամարով, ժամը՝ 9։00-18։00-ն։ 

Քո ձայնը կարող է դառնալ դրական փոփոխությունների սկիզբը։ 

Միացի՛ր «Սովորողի ձայնը» նախագծին։ 


 

Comments