Հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից Լոռու և Տավուշի մարզերում դասալսումների իրականացման ծրագրի շրջանակներում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մասնագետների մրցույթ (տասը թափուր տեղ)

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից դասալսումներ իրականացնող մասնագետի աշխատանքային պարտականությունները՝

 

1. Իրականացնում է ուսումնական պարապմունքների լսումներ, դասավանդողի և սովորողի գործողությունների դիտարկում, գնահատում սահմանված ձևաչափով։

2.  Իրականացնում է դասավանդողի մանկավարժական-մեթոդական կարողությունների, մասնագիտական գիտելիքների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման զարգացմանն ուղղված մեթոդական աջակցություն։

3.  Ուսումնական պարապմունքների լսումների հիման վրա կազմում է տվյալ առարկայի դասավանդման բնութագիր, ներկայացնում է մասնագիտական կարծիք (եզրակացություն) սահմանված ձևաչափով:

4. Դասալսումների արդյունքում ներկայացնում է սովորողների ուսումնառության, ուսուցիչների դասավանդման և կրթության կազմակերպման որակի վերաբերյալ եզրակացություններ սահմանված ձևաչափով։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1.     Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:

2. Վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման և (կամ) ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ:

3. Մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։

Նախապատվությունը տրվում է առնվազն առաջին աստիճանի որակավորման տարակարգ ունեցող մասնագետներին։

Նախապատվությունը տրվում է Լոռու, Շիրակի մարզերում և Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվող մասնագետներին։

 

       Դիմումների ընդունման ժամկետն է` 22.04.2022թ – 26.04.2022 թ.:

      Աշխատավարձի չափը որոշվում է դասալսման մեկ ժամի արժեքից ելնելով, որը կազմում է 4,400 ՀՀ դրամ:

    Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ որոշակի ժամկետով Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է՝ որոշակի ժամկետով։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով համապատասխան առարկայի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

5) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.04.2022թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ապրիլի 29-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքայի օրերին մինչև ժամը 18:00:


 

Comments

  1. Բարև Ձեզ,նշված հայտարարության համար դիմումի նմուշ կա՞,ու՞մ անունով պետք է գրել։
    Շնորհակալություն

    ReplyDelete

Post a Comment