Սեմինար-քննարկում «Խաչվող հասկացություններ» թեմայով

Ապրիլի 11-ին  «ԿԶՆԱԿ» հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Խաչվող հասկացություններ» թեմայով։ ՈՒսումնական բնագավառների և գնահատման մշակման և զարգացման բաժինների մասնագետները մասնակցեցին Խաչվող կամ ընդհանրական հասկացություններին նվիրված սեմինարին։ Այն վարում էր ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։ Սեմինարի ընթացքում  ներկայացվեցին տարբեր առարկաների ծրագրերի խաչվող հասկացությունները, կազմակերպվեց խմբային աշխատանք, որի ընթացքում լուսաբանվեցին շատ կնճռոտ հարցեր։ Սեմինարն անցավ աշխույժ, գործնական և կառուցողական մթնոլորտում։





Comments