«ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժինը, սկսում է սեմինարների նոր շարք՝ նվիրված ուսուցման գործընթացում այս, կամ այն կարողունակությունների զարգացման կազմակերպմանը:
Ի՞նչ է հաղորդակցումը և որոնք են հաղորդակցման հմտությունների ուսուցանման մեթոդները:
Ահա այս հարցերի լուսաբանմանն էր նվիրված մեր բաժնի անդրանիկ սեմինարը: Սեմինարի բանախոսն էր «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի ԲՏՃՄ մասնագետ, քիմիական գիտությունների թեկնածու Կարինե Ավետիսյանը, ով ներկայացրեց հիմնախնդրի իրականացման համար սեղծված աշխատանքային խմբի մշակումները: Համացանցի ընձեռած հնարավորություններն օգտագործելով, բանախոսը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ուսուցման գործընթացում սովորողների հաղորդակցման հմտությունների ուսուցման մեթոդները, որոնցից կարևորեց մի քանի մեթոդներ, ինչպիսիք են դերային խաղերը, բանավեճը և այլն: Ներկայացվեց նաև դասի տարբեր հատվածներում այս, կամ այն մեթոդի կիրառմամբ օրվա դասի նմուշօրինակներ՝ գրված քիմիայի, ֆիզիկայի, հայերենի և այլ առարկաների դասավանդման համար :
Comments
Post a Comment