«ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի իրականացումը 2021-2022 ուստարում

Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)

     ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը իրականացվում է 2021 թ հոկտեմբեր ամսից։


Ծրագրի նպատակներն են՝

v  հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակի բարելավում

v  սովորողների մեջ ընթերցողական և լեզվական գրագիտության կարողունակությունների ձևավորում և զարգացում

v  ընթերցանության և խոսքի մշակույթի որակի բարելավմամբ հանրակրթական բոլոր առարկաների յուրացման արդյունավետության բարձրացում

v  ազգային և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունների    ընթերցանության միջոցով համամարդկային ու ազգային արժեքների դաստիարակում։

 

Դպրոցների ընտրությունը՝ կամավորության սկզբունքով, փոքր խմբով։

 

v  5 դպրոցից կազմված փոքր խումբ, աշխատանքի արդյունավետ կազմակերպում

v   նույն տարածաշրջանի սահմաններում ընդհանուր նպատակներ, խնդիրներ և համագործակցություն

v  ընդհանուր մեթոդական միավորումների ստեղծմամբ թիմային աշխատանքի կազմակերպում և գործընթացի համատեղ իրականացում

v  փորձի արագ փոխանակում

v  աշխատանքի արդյունքների համատեղ քննարկում և վերլուծություն։


Ծրագրի իրականացման ընթացքը՝

 

v  դպրոցների հայտագրում և ընտրություն

v  համագործակցության հուշագրերի կնքում

v  վերապատրաստման դասընթաց  մասնագիտական թիմերի համար

v  2-րդ դասարաններում ընթերցանության տեխնիկայի նախնական ստուգում՝ ըստ տրված գործիքակազմի

v  տվյալների վերլուծություն և սովորողների՝ ընթերցանության թղթապանակների կազմում

v  ծրագրի ընթացիկ աշխատանքների իրականացում

v  մշտադիտարկում, արտաքին գնահատում։

 

Ծրագիրն իրականացնող մասնագիտական թիմերի կազմը

 

v  տնօրեն,

v  տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ,

v  տնօրենի՝ մասնագիտացված աջակցությունների գծով տեղակալ,

v  տարրական կրթության մեթոդմիավորման նախագահ,

v  դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ,

v  գրադարանավար,

v  2-րդ դասարանների դասվարներ,

v  ծնողներ՝ համագործակցությամբ։ 


Comments