«Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենների և տնօրենի տեղակալների» վերապատրաստման դասընթացներ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում և Երևանում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մասնագետների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ․ (30 թափուր տեղ)

 Վերապատրաստող մասնագետի հիմնական գործառույթները՝

Վերապատրաստման դասընթացների իրականացում  համաձայն բովանդակային բաղադրիչների

       ուսումնական հաստատության կառավարում,

       մարդկային ռեսուրսների կառավարում,

       դասավանդման և ուսումնառության գործընթացների կառավարում։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

1․ Բարձրագույն կրթություն:

2Վերջին 5 տարում առնվազն 1 տարվա վերապատրաստումների իրականացան փորձի մասին տեղեկանք և վերապատրաստողի վկայական (առկայության դեպքում)։

3Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների կառուցվածքի, Հանրակրթության մասին օրենքի և հանրակրթության ոլորտը կարգավորող կարգերի, մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունների իմացություն։

Նախապատվությունը տրվում է վերոհիշյալ  մարզերում բնակվող մասնագետներին։

       Դիմումների ընդունման ժամկետն է` 24.05.2022թ – 01.06.2022 թ.:

       Աշխատավարձի չափը՝ սահմանվում է ժամային դրույքաչափով՝ վերապատրաստման դասընթացի մեկ ժամի արժեքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:

 

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար սահմանվում է որոշակի ժամկետ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1)     հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով համապատասխան մարզը, որին հավակնում է,

2)    անձնագրի պատճենը,

3)    ինքնակենսագրություն,

4)    դիպլոմի պատճենը

5)    վերապատրաստումների իրականացան փորձի մասին տեղեկանքը և վերապատրաստողի վկայականը (առկայության դեպքում)։

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.06.2022թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, հունիսի 7-ին` ժամը 1100-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքայի օրերին ժամը  մինչև ժամը 18:00:

Comments