«Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» ծրագրին մասնակցած աշակերտները ներկայացրել են իրենց նախագծային աշխատանքները
Նյութի հեղինակ՝ Տաթևիկ Հարությունյան («ԿԶՆԱԿ»)
ՀՀ ԿԳՄՍՆ -ի «ԿԶՆԱԿ» հիմնադրամի Կրթական նորարարությունների բաժինը մարտ ամսին հայտարարեց «Մեդիասպառող, թե̉ մեդիաստեղծող» խորագրով մեդիագրագիտության նախագծերի ցուցադրություն-ներկայացում, որին կարող էին մասնակցել ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները:
Նախագծի նպատակն էր բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:
Նախագծին մասնակցությունը կամավոր սկզբունքով էր, մինչև հայտագրվելու ժամկետի ավարտը դիմեցին 11 դպրոցներ հանրապետության տարբեր մարզերից:
Քանի որ նախագծի նպատակը սովորողներին, ուսուցիչներին, ծնողներին մեդիագրագիտության հիմնական կանոններին ծանոթացնելը, մեդիագրագիտության հրատապության մասին բարձրաձայնելն էր, ուստի նախագծի իրականացման քայլերը մշակվեցին հենց այդ քաղաքականությամբ.այդ նպատակով նույնիսկ որևէ թեմա չի առաջադրվել, թեմայի, խնդրի, հիմնահարցի ընտրությունը նույնպես թողնվել է աշակերտներին:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների բաժին
Comments
Post a Comment