ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները՝ հ. 188 հիմնական դպրոցում վերապատրաստման դասընթաց «Նախագծային ուսուցում, պլանավորում և իրականացում»թեմայով

 Դասընթացավարներ    

ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման ԲՏՃՄ մասնագետներ՝ Կ.Ավետիսյան, ք.գ.թ.,  Լ.Առուշանյան ֆիզմաթ. գ.թ

 Թիվ 188 դպրոցում տնօրենի հրավերով տեղի ունեցավ մեկօրյա վերապատրաստում՝ «Նախագծային ուսուցում, պլանավորում և իրականացում» թեմայով: Վերապատրաստումն իրականացրին ԿԶՆԱԿ հիմնադրամի ԲՏՃՄ մասնագետներ Կ.Ավետիսյանն ու Լ.Առուշանյանը: Վերապատրաստման նպատակն էր դպրոցի ուսուցչական կոլեկտիվին ծանոթացնել ուսումնական նախագծերի պլանավորմանը և իրականացմանը:  Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները ծանոթացան նոր չափորոշիչներին, կարևորեցին կրթական տարբեր աստիճաններում սովորողներից պահանջվող վերջնարդյունքները: Իմացան՝ ինչ է նախագծահեն ուսուցումը, ծանոթացան նախագծերի տեսակներին, իրականացման և գնահատման քայլաշարերին: Կարևորեցին, թե  որքան է այն նպաստում սովորողների կարողունակությունների զարգացմանը, արժեհամակարգի և դիրքորոշումների ձևավորմանը:  Վերապատրաստումն իրականացվեց 2 աշխատանքային խմբով, ընդհանուր ներկա էին թվով 47 մանկավարժ:






Comments