«ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրում

 «ԿԶՆԱԿ» հիմնադրամի  ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աննա Ամիրջանյանը, չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետներ Նունե Ավետիսյանը և Մարինե Մանուկյանը մայիսի 27-ին աշխատանքային այցով հյուրընկալվել էին «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիր: 

Նպատակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Համբարձման ծեսին մասնակցելն էր:  Մասնագետները շրջեցին  կրթահամալիրի քոլեջում, ծանոթացան տարբեր սրահներում ծավալվող  գործունեության տեսակներին (գինեգործություն, քանդակագործություն, կարուձև և այլն), սովորողների ստեղծագործական աշխատանքներին:

Հատկապես տպավորիչ էր Մառանը, որի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր ներկայացրեց գինեգործ Արտակ Ռշտունին:

Շրջայցն ավարտվեց  «Վերնատուն» սրահում, որտեղ  ջերմ մթնոլորտում քննարկվեցին կրթության բովանդակության բազմաբնույթ հարցեր: 





Comments