Խաղարկայնացված կրթության աշխատարաններ․ «ԿԱԶԱ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների հերթական հաջողված համագործակցությունը

 «ԿԱԶԱ» հիմնադրամը Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի  հետ համագործակցությամբ իրականացնում է խաղարկայնացված կրթության աշխատարաններ՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրում ընգրկված դպրոցների համար։ Միջոցառման շրջանակում կազմակերպվում է հանդիպում ուսուցիչների (հասարակագիտության, պատմության, բարձր դասարանների դասղեկներ), ծնողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացվում են խաղարկային կրթության էությունը և գործիքները։ Աշխատարանի ընթացքում կրթության երեք կարևոր պատասխանատուները՝ ուսուցիչ, ծնող և սովորող, հնարավորություն են  ունենում նաև միասին խաղալու և կիրառելու ներկայացված գործիքները, որից հետո յուրաքանչյուր դպրոցի տրամադրվում են համապատասխան գործիքները՝ կրթական գործընթացում կիրառելու և հետադարձ կապ ապահովելու նպատակով։

  Մայիսին Գյումրի, Երևան, Վանաձոր համայնքներում իրականացվել է «Քաղաքացիական կրթություն» թեմայով կրթական խաղերի աշխատարաններ, որին մասնակցել են 15 դպրոցներից 176 մասնակիցներ։ Աշխատարանների ընթացքում յուրաքանչյուր դպրոցի թիմ (ուսուցիչ, ծնող,սովորող) հնարավորություն ստացավ միասին խաղալու և սովորելու՝ կիրառելով «ԿԱԶԱ»-ի կողմից ստեղծված խաղերը, որից հետո այդ խաղերը տրամադրվեցին դպրոցներին, որոնք էլ իրենց հերթին արդեն կօգտագործեն դասապրոցեսում և դրանից դուրս՝ սովորողների հետ աշխատանքում։ Ուսուցիչներն արդեն իսկ կիրառել են տրամադրված խաղերը ավելի քան 650 սովորողների հետ աշխատանքում և շարունակաբար ներկայացնում են արդյունքները։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի հարստացնելու դպրոցների և ուսուցիչների կարողությունները ու նրանց տալ նոր գործիքակազմ՝ աշակերտների քաղաքացիական կրթության որակը բարձրացնելու համար։




Comments